Հայաստանի կառավարությունը 2009թ.-ի հունվարի 22-ի նիստում որոշում էր կայացրել, ըստ որի՝ տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքին համապատասխան, Հայաստանում նոյեմբերի 4-ը նշվում է որպես սոցիալական աշխատողի օր:

Սրտանց շնորհավորում եմ ինչպես մեր կազմակերպությունում աշխատող, այնպես էլ մյուս բոլոր սոցիալական աշխատողներին իրենց նվիրված օրվա կապակցությամբ` մաղթելով բազմաթիվ նվաճումներ ու վերելքներ կյանքի առեղծվածային ճանապարհներին:

Սոցիալական աշխատանքն անցել է երկար ճանապարհ, որի ընթացքում պարզորոշ են դարձել դրա նպատակներն ու խնդիրները: Դեռևս 1988թ.-ի երկրաշարժից հետո աղետյալներին ցուցաբերվեց ոչ միայն նյութական, այլև բարոյական աջակցություն:

Սրա հիման վրա 2 տարի անց ձևավորվեց սոցիալական աշխատող հասկացությունը: Սկզբնական շրջանում նրանք համարվում էին անհատի հասարակական իրավիճակի բարելավմանը և նրա առջև ծառացած սոցիալական խնդիրների լուծմանն աջակցող գործունեությունն իրականացնողներ: Այժմ սոցիալական աշխատողներ համարվում են այն անձինք, ում գործունեությունն ուղղված է խոցելի խմբերի խնդիրների կարգավորմանը, լուծմանը, նրանց հասարակության մեջ ինտեգրման հնարավորությունների զարգացմանն ու դրանց ընդլայնմանը:

Մեծագույն հարգանքներով
«ԷԽՈ» ՀԿ նախագահ`
Սերյոժա Օհանջանյան