Ի սրտե շնորհավորում ենք բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը`ցանկանալով հաջողությամբ ու երջանկությամբ լի սիրառատ տարի: Թող 2013թ. լինի բարեկեցության, նպատակների իրականացման և հորիզոնների բացահայտման տարի: Թող այս տարի մեր երկրում իշխի խաղաղությունն ու բարօրությունը, իսկ յուրաքանչյուրիս հոգու խորքում`ջերմությունն, ուրախությունն ու սերը:Ինչպես ամեն տարի, այս տարի ևս «ԷԽՈ» ՀԿ թիմը մեծ շուքով նշեց Ամանորը`ևս մեկ անգամ պարգևելով ուրախ պահեր ու ջերմ ժպիտներ: Աշխույժ համերգային ծրագրի ավարտից հետո 100 շահառուները ստացան նվերներ, որին էլ հաջորդեց հաճելի հյուրասիրությունը: 

«ԷԽՈ» ՀԿ թիմը սիրով  իր շնորհակալական խոսքն է  հայտնում բոլոր  հովանավորներին աջակցության համար, ինչպես նաև հատուկ շնորհակալություն անհատ հովանավորին`Վահե Դավթյանին: Իսկ վերջում ավելացնենք, որ այս կյանքում հրաշքներ իսկապես լինում են, միայն պետք է հավատալ, ամբողջ էությամբ հավատալ`հոգում ամփոփելով հույսի ու սիրո նշույլներ: