Գիտելիքը հզոր ուժ է, որը միշտ էլ օգնում է ավելի ճիշտ ապրել` հարստացնելով մարդու միտքն ու հոգին: Կրթված մարդն, այնուամենայնիվ, գտնում է իր ճիշտ տեղն ու դիրքը` արժանանալով շրջապատի ուշադրությանն ու համակրանքին: Հայտնի է այն միտքը, որ մարդը ստեղծված է այն գրքերից, որոնք կարդացել է: Հետևաբար պետք է շարունակ լցնել ու հարստացնել գիտելիքների պաշարը`ձգտելով ինքնազարգացման և հոգու կատարելության: «ԷԽՈ» ՀԿ սրտանց շնորհավորում է բոլորին նոր ուսումնական տարվա մեկնարկի և գիտելիքի օրվա կապակցությամբ: Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը բոլորիս տոնն էՏոնական այս օրն առանձնակի ջերմությամբ մեր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք հղում բոլոր դպրոցականներին և հատկապես մեր առաջին դասարանցիներին՝ մաղթելով հաջողություն կյանքի բոլոր փուլերում:

Ահա այս տարի ևս «ԷԽՈ» հասարակական կազմակերպությունը իր օժանդակության տակ գտնվող թվով 40 հաշմանդամություն ունեցող երեխաներին բաժանել է դպրոցի համար նախատեսված նվերներ:

Կարինե Մանուկյանը  հաշմանդամություն (մանկական ուղեղային կաթված) ունենալու  պատճառով  դպրոց չէր  հաճախում: Երեխան ինքնուրույն չէր կարողանում տեղաշարժվել և վիճակի բարելավման նպատակով ծնողները ցանկանում էին նրան տանել Գերմանիա՝  դիմելով  «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարին՝ «Հանուն երազանքի»: Հաղորդաշարին հյուր էիր մասնագետներ, այդ թվում «ԷԽՈ» ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանն ու «ԷԽՈ» ՀԿ սոց. աշխատող Աննա Դալլաքյանը: Քննարկման արդյունքում պարզվեց, որ ծնողը չի կամենում երեխային դպրոց տանել՝ ցանկանալով կազմակերպել տնային ուսուցում: Մասնագետները բացատրեցին ներառական կրթության կարևորությունը, բայց երեխան սայլակ չունենալու պատճառով չէր կարող հաճախել դպրոց:

Լսելով պատմությունն ու ծանոթանալով բուն թեմային՝ «ԷԽՈ» ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը Սեպտեմբերի 1-ին ընդառաջ երեխային տրամադրեց համապատասխան սայլակը՝ խոստանալով  նյութական ու բարոյական աջակցություն:

Մեկ անգամ ևս շնորհավորելով կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին գիտելիքի օրվա կապակցությամբ` մաղթում ենք ներառական կրթությանը բազմաթիվ նվաճումներ ու վերելքներ: