Գենդերային խնդիրներ

Շատերի կարծիքով «հանդուրժողականությունը», «գենդերային հավասարությունը», «քաղաքացիական հասարակությունը» և բազմաթիվ այլ հասկացություններ զուտ արևմտյան են և «եվրոպականացված»` Եվրոպաներից ու Ամերիկաներից բերված զիբիլ: Այսպես են մտածում մեզնից շատերը, ովքեր վերոնշյալ հասկացությունների բացակայությունը կամ անկատար գործառնությունը մեր երկրում բացատրում ևարդարացնում են նրանով, որ դրանք օտարածին են և դեմ են մեր ազգային դիմանկարին: Իսկ նրանք, ովքեր խոսում են այս հասկացություններից համարվումեն «գռանտակերներ», ովքեր մի քանի կոպեկի համար այս զիբիլները ներմուծում են Հայաստան` հայկական ավանդույթներն ու արժեքները քայքայելու և խարխլելու նպատակով: Ու թեև ինձ ոչ ոք չի վճարել այս գրառումը կատարելու համար, այնուամենայնիվ այս գրառման մեջ պետք է անդրադառնամ այդ հասկացություններից մեկին` «գենդերային հավասարությանը», որի մասին շատ ու շատ ենք լսել: Փորձենք տեսնել թե ինչ է այն, որտեղից է գալիս և արդյոք խորթ է հայկական արժեհամակարգին, թե՞ ոչ:

Ցանկացած առողջ հասարակություն բաղկացած է երկու սեռերի ներկայացուցիչներից, որոնց ժողովրդավարական պետությունների Սահմանադրությունները տալիս են հավասար իրավունքներ, պարտականություններ և ազատություններ: Ու չնայած դրան, շատ երկրներում, այդ թվում` Հայաստանում, կնոջ դերը հասարակական և քաղաքական կյանքում բավականին ցածր է` ի տարբերություն ընտանիքի, որտեղ կինը առանցքային տեղ է զբաղեցնում:

Մի շարք երկրներում կանայք տղամարդկանց հետ հավասար զբաղեցնում են երկրի համար կարևորագույն պաշտոններ և աշխատում են այնպիսի կառույցներում, ինչպիսիք են ոստիկանությունը, ազգային անվտանգության համակարգը, ավիացիան, կառավարությունը, օրենսդիր և դատական մարմինները, տրանսպորտային և հաղորդակցական ոլորտը և այլն:

Շատ երկրներում դասավորվել է այնպես, որ կինը կատարում է լվացքի մեքենայի և փոշեկուլի գործառույթներ` չունենալով աշխատանք, մասնագիտություն և չմասնակցելով երկրի հասարակական ու քաղաքական կյանքին:

Գենդերային հավասարության խնդիրն այսօր Հայաստանում բավականին արդիական է և շատ հաճախ է քննարկվում: Շատերին են հետաքրքում «գենդեր» հասկացության, «գենդերային հավասարության» էությունն ու բնույթը, սակայն շատ հաճախ այս հասկացությունները օգտագործվում են սխալ ենթատեքստով և սխալ իմաստով:

ԻՆՉ Է «ԳԵՆԴԵՐԸ»

«Գենդեր» հասկացությունը ժամանակակից աշխարհի խոշորագույն նվաճումներից է: Եթե «սեռ» հասկացությունը բնութագրում է կանանց և տղամարդկանց կենսաբանական, ֆիզիկական, ֆիզիոլոգիական և բնության կողմից տրված այլ առանձնահատկությունները, ապա «գենդերը» սոցիալական սեռն է, որը մատնանշում է կնոջ և տղամարդու միջև առկա սոցիալական տարբերությունները և հասարակության կողմից նրանց վերագրված դերերի առանձնահատկությունները: Գենդեր հասկացությունը առաջինը կիրառել է Կալիֆոռնիայի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Ռոբերտ Ստոլլերը` 1968 թվականին:

ԻՆՉ Է «ՖԵՄԻՆԻԶՄԸ»

Շատ հաճախ խոսելով գենդերային հավասարության մասին, մարդիկ այն շփոթում են ֆեմինիզմի հետ և նույնացնում են այդ երկու հասկացությունները: Ֆեմինիզմը կականց շարժում է, որը սկիզբ է առել 19-րդ դարում Հյուսիսային Ամերիկայում և Ֆրանսիայում: Այն շարժում է, որի նպատակն է պաշտպանել կանանց իրավունքները, նրանց տեղը ապահովել տարբեր ոլորտներում, բարձրացնել նրանց դերը հասարակական կյանքում:

ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՀՀ-ում

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում ամրագրված է, որ «Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև: Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:

Հայաստանի Հանրապետությունը միացել է տարբեր միջազգայիին կոնվենցիաների և պայմանանգրերի, որոնք սահմանում են կնոջ և տղամարդու հավասարությունը:

Սեռերի հավասարության սկզբունքներն ամրագրված են նաև ՀՀ Աշխատանքային օրենսգրքում, որտեղ նշված է, որ աշխատանքային հարաբերությունների կողմերը իրավահավասար են անկախ նրանց սեռից, ռասայից, ազգությունից, լեզվից, ծագումից, ամուսնական վիճակից և ընտանեկան դրությունից և աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքներից:

Նույն հանգամանքները չեն կարող պատճառ համարվել աշխատանքային պայմանագրի լուծման համար, բացի այդ, տղամարդկանց և կանանց միևնույն կամ համարժեք աշխատանքի դիմաց պետք է վճարվի է նույն չափով աշխատավարձ:

Մակի Կոնվենցիան Կանանց քաղաքական իրավունքների մասին

1953 թ. ընդունվեց Կանանց քաղաքական իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, որը քաղաքական իրավունքների տնօրինման և օգտագործման հարցում կանանց և տղամարդկանց դրությունը հավասարեցնելու նպատակ է հետապնդում: Ըստ կոնվենցիայի` կանայք տղամարդկանց հետ հավասար պայմաններում, առանց որևէ արգելքի ու խտրականության, բոլոր ընտրություններում քվեարկելու, ընտրվելու, պետական ծառայության պաշտոններ զբաղեցնելու և ազգային օրենքով սահմանված բոլոր հասարակական-քաղաքական գործառույթները կատարելու իրավունք ունեն: Հայաստանի Հանրապետությունն այս կոնվենցիային միացել է 2007 թ-ին:

Գենդերային խտրականության դրսևորումները Հայաստանում

Գենդերային խտրականությունը գործընթաց կամ գործելակերպ է, երբ մեկ սեռերից մեկին տրվում է նախապատվություն: Այդ նախապատվությունը կարող է ամրագրված լինել օրենքով, և այդ դեպքում խոսքը բացահայտ խտրականության մասին է: Այսօր երկրների մեծ մասում հաստատվել է գենդերային իրավահավասարություն, սակայն խտրական գործելակերպը պահպանվում է: Օրինակ` ՀՀ-ում Սահմանադրությունը արգելում է սեռի սկզբունքով խտրականությունը, սակայն իրականում գիտենք հայ կանանց դերն այսօր էլ շարունակում է մնալ սահմանափակ: Նրանք պասիվ են քաղաքականության մեջ, հասարակական կյանքում, հաճախ հաշվի են նստում տղամարդու կարծիքի և որոշման հետ, այլ կերպ ասած` հնազանդ են: Գուցե շատերը սա դրական երևույթ համարեն, սակայն առողջ հասարակությունը չպետք է ապրի գենդերային կարծրատիպերով և նախապաշարմուքներով:

Տղամարդու և կնոջ հավասարության մասին խոսելիս, հարկավոր չէ նկատի ունենալ ֆիզիկական հավասարությունը, բայց սոցիալապես կինն ու տղամարդը պետք է լինեն հավասար: Դա նշանակում է, որ հասարակության և պետության մեջ նրանց համար պետք է լինեն հավասար հնարավորություններ: Շատ հաճախ աշխատանքի տեղավորվելիս նախպատվությունը տրվում է տղամարդուն և կարևոր չէ նրա գիտելքիը. այստեղ որոշիչը սեռն է: Այսօր, հայ տղամարդկանց մեծամասնությունը կարծքում է, որ կնոջ առաքելությունը միայն տանը նստելը, ճաշ եփելը, մաքրություն անելն ու երեխաներին խնամելն է:

Գենդերային խտրականության դրսևորում է համարվում`

– ընտանիքում (ընտանեկան պարտականությունների անհավասար բաշխման, հղիության ստիպողական ընդհատման, արգելքների և այլնի միջոցով),

– աշխատաշուկայում (միևնույն կամ համարժեք աշխատանքի դիմաց տարբեր վարձատրությամբ, աշխատավարձի փոփոխությամբ` բարձրացմամբ կամ իջեցմամբ, կամ աշխատանքի պայմանների վատթարացմամբ):

– գենդերային խտրականության ձևերից են գենդերային բռնությունը, սեռական ոտնձգությունը, սեռական հետապնդումը:

– գենդերային կարծրատիպերի վերարտադրությունը զանգվածային լրատվությամբ, կրթության և մշակույթի միջոցով,

– այնպիսի պայմանների հաստատումը, պահանջների ներկայացումը, որոնք առաջացրել են կամ կարող են առաջացնել բացասական հետևանքներ՝ որոշակի սեռի անձանց վնաս պատճառելով:

Որքանո՞վ են կինն ու տղամարդը հավասար Հայաստանում և պետք է արդյո՞ք հավասարություն նրանց միջև:

Հարցին պատասխանում են 18-25 տարեկան երիտասարդներ:

Լիլիթ, 18 տարեկան-Վերջին տարիներին Հայաստանում կանանց և տղամարդկանց միջև գոյություն ուենցող տարբերությունը նվազելու միտում ունի: Կանայք այսօր ավելի ազատ են թե´ հագուստի, թե´ մտածելակերպի և թե´ վարքի առումով: Կարծում եմ, որ հավասարություն տղամարդու և կնոջ միջև հարկավոր է, բայց գործնականում այն անհնար է: Նրանց անհավասարությունը գալիս է բնությունից և դրա դեմն առնել մենք չենք կարող:

Մհեր, 22 ատրեկան-Իմ կարծիքով Հայաստանում կինն ու տղամարդը ունեն, թեկուզ ոչ բացահայտ, սակայն անհավասար վիճակ, ինչպես անձնական, այնպես էլ հասարակական կյանքում` կապված կարծրատիպային մտածողության և գենդերային խնդիրների ոչ ճիշտ ընկալման հետ: Ճիշտ է, հավասարությունը չի կարող լինել բացարձակ, բայց խոսելով հավասարության մասին` պետք է նկատի ունենալ իրավահավասարության սկզբունքը և հավասար հնարավորությունների առկայությունը:

Մարիա, 19 տարեկան-Ստացվել է այնպես, որ և´ կրթական, և´ հասարակական ոլորտում կինն ունի բացահայտ առավելություն տղամարդու նկատմամբ, սակայն նրա այդ առավելությունը չի գնահատվում և պետական պաշտոնները հիմնականում զբաղեցնում են տղամարդիկ: Այս առումով մեծ խտրականություն է դրվում երկու սեռերի միջև: Տղամարդկանց մեծ մասը կարծում են, որ կնոջ տեղը միայն խոհանոցն է, սակայն այսօր մենք հակառակն ենք տեսնում: Կինը ունի մեծ պոտենցիալ և աստիճանաբար իշխող դիրք է ձեռք բերելու: Կնոջ և տղամարդու հավասարությունը կարևր է առողջ ընտանիքի ստեղծման համար:

Գևորգ, 25 տարեկան-Կինը պետք է իրեն կնոջ նման պահի, զբաղվի երեխաների դաստիարակությամբ և նստի տանը: Չէի ուզենա, որ իմ կինը աշխատեր, շփվեր այլ տղամարդկանց հետ, քանի որ նա միայն ինձ է պատկանում և իմ երեխաներին: Հավասարության մասին բոլոր խոսքերը սուտ են: Աշխարհը պետք է լինի տղամարդու ձեռքում, իսկ կինը պետք է լինի հնազանդ և խոնարհ: Գնալով մեր երկրում կանանց ավելի մեծ ազատություններ են տրվում, ինչը հանգեցնում է ընտանիքների քայքայման: Մենք ավանդապահ ժողովուրդ ենք և պիտի պահպանենք մեր ավանդույթները:

Հետազոտությունները հավաստում են նաև, որ նախորդ տարիների համեմատ գենդերային բռնության, այդ թվում՝ ընտանեկան բռնության հիմնախնդիրն ավելի է սրվել: Աղքատության բարձր մակարդակը, գենդերային կարծրատիպերը, գենդերային զգայունության անբավարար մակարդակը, գենդերային իրավահավասարության ապահովման և գենդերային բռնության կանխարգելման ազգային մեխանիզմների թույլ կարողությունները այն գործոններն են, որոնք նպաստում են գենդերային բռնության բարձր մակարդակին և վերջինիս հետագա աճին:

One thought on “Գենդերային խնդիրներ

  1. Եւ որովհետեւ ոչ թէ մարդը կնկան համար ստեղծուեցաւ, այլ կինը մարդի համար։ Նորա համար պէտք է, որ կինը շուք դնէ գլխի վերայ հրեշտակների համար։ Բայց դարձեալ ոչ կինն առանց մարդի, եւ ոչ մարդն առանց կնկայ, Տէրումը։ Որովհետեւ ինչպէս որ կինը մարդիցը եղաւ, այնպէս էլ մարդը կնկայ միջոցովն է. բայց ամենն Աստուածանից։ Դուք ինքներդ դատեցէք. Մի կնկայ վայելո՞ւմ է որ չ’ծածկուած աղօթք անէ Աստուծուն։ Կամ հէնց բնութիւնն ինքը չէ՞ սովորեցնում ձեզ, որ եթէ մարդը երկար մազեր ունենայ, այն անարգանք է նորան։ Բայց եթէ կինն երկար մազեր ունի, այն փառք է նորան. Որովհետեւ երկար մազերը հագուստի տեղ է տրուած նորան։ Բայց եթէ մէկը կամենում է հակառակել, մենք այնպիսի սովորութիւն չ’ունինք, եւ ոչ էլ Աստուծոյ եկեղեցիները։