Համաձայն «ԷԽՈ» ՀԿ կանոնադրության՝ Կազմակերպության նախագահի թեկնածուն կարող է առաջադրվել և ընտրվել միայն հաշմանդամություն ունեցող անձը: Այս հանգամանքը բացառապես պայմանավորված է hաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների շուրջ խելացի և ճիշտ ներառական քաղաքականություն վարելու անհրաժեշտությամբ, ինչը բավարար չէ միայն նրանց իմանալու հանգամանքով, այլ պետք է լինել նրանցից մեկը։ Ներառական քաղաքականություն վարելու համար Կազմակերպության նախագահը դե յուրե հանդիսանում է որպես hաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան։ Կազմակերպության նախագահի այս գործառույթը երաշխավորում է․
- Ընդլայնել և խթանել հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական-քաղաքական իրավունքների պաշտպանության շարժումը Հայաստանում` ստեղծելով համագործակցություն քաղաքացիական շահերի պաշտպանության խմբերի և արհեստավարժ լրատվամիջոցների միջև և նրանց միջոցով նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանությանը։
- Աջակցել հաշմանդամության խնդիրների լուծմանը և դրանք օբյեկտիվ լուսաբաներին՝ հիմնվելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վրա, ՀՀ պետական մարմինների կողմից իրականացվող ծրագրերի մշտադիտարկման և դրանց ներառականության ապահովման միջոցով:
- Հետազոտել և առաջ քաշել հաշմանդամության զգայուն խնդիրներն ու տեսական ռիսկերը` հանդիսանալով որպես հրապարակային քննարկումների ակտիվ միջնորդ։
- Բարձրացնել հասարակության իրազեկվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների շուրջ` օգտագործելով նոր տեխնոլոգիաների հնարավորությունները։
- Խթանել հաշմանդամություն ունեցող անձանց խոսքի ազատությունը, բազմազանությունը և բազմակարծությունը՝ կառուցելով և ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց հանրային իրազեկումը մարդու հիմնարար իրավունքների և գենդերային հավասարության տեսանկյունից։