«ԷԽՈ» աջակցման կենտրոնի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով, որ գալիք 2015-ը լինի հաջողակ և արգասաբեր տարի մեր ժողովրդի համար, թող հաջողություն, խաղաղություն և սեփական քրտինքով սեփական ընտանիքն ու երկիրը շենացնելու հնարավորություն լինի գալիք տարում: Մաղթում ենք, որ 2015 թվականը դառնա նոր հաղթանակների և սեփական ուժերի հանդեպ վստահության ավելացման տարի, ու բոլորս հզոր թիկունք, լավ օրինակ լինենք միմյանց համար։ Այս դեպքում յուրաքանչյուր նոր տարի հաստատապես մերը կլինի:
Մենք 2015 թվական ենք մտնում վստահությամբ և լավ գիտակցելով, որ մեր խնդիրները մենք ենք լուծելու: 2015 թվականը լինելու է աշխատանքի տարի, նոր ու համառ ջանքերի, կարծրացած արատների դեմ հետևողական պայքարի ու պակասը լրացնելու տարի: Եվ պիտի խոստովանենք, որ հաշմանդամության ոլորտում իսկապես պակաս շատ բան կա:
2015 թվականը լինելու է նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավահավասարության հետագա ամրապնդման և իրականացման ուղղությամբ նոր քայլերի տարի: Չենք կասկածում` այն, ինչ այսօր պակաս է, վաղը մեր ջանքերով անկասկած լրացվելու է: Մենք կատարելագործում ենք ծրագրային համակարգերը, և նոր տարում այն աշխատելու է առավել արդյունավետ՝ ի նպաստ հաշմանդամություն ունեցող անձանց: Փոփոխությունները շարունակվելու են, և դրանց արդյունքերն ավելի տեսանելի են լինելու:
Նոր տարին առաջին հերթին ընտանեկան տոն է, որն առանձնահատուկ է հատկապես այն օջախներում, որտեղ փոքրիկներ կան: Տոնի կապակցությամբ էլ դեկտեմբերի 27-ին «ԷԽՈ» հասարակական կազմակերպությունն իր օժանդակության տակ գտնվող 50 հաշմանդամություն ունեցող երեխաների համար պատրաստել էր նվերներ, որոնք էլ հանձնեց Ձմեռ պապը: Իսկ վերջում էլ, սպասվածի համաձայն, եղավ հյուրասիրություն: Վերջում, ամփոփելով տարին,՝ մաղթենք մեր երեխաներին ամուր առողջություն: Թող որ նրանք լինեն ուրախ, առողջ, ժպտերես, ծնողների կողքին՝ վայելելով ընտանեկան ջերմությունն ու սերը:
Նշենք նաև, որ 2015-ը լինելու է անակնկալներով լի: Մինչ նոր հանդիպում…