Հաշմանդամությունը կարգավիճակ է, որի արդյունքում անձը իր ֆիզիկական կամ հոգեկան վիճակի հետևանքով կորցնում է առօրյա, սովորական գործողությունները կատարելու ունակությունները: Կարող է լինել ֆիզիկական (օր.` կաթված, վերջույթների կորուստ, խլություն), հոգեկան (օր.` դեպրեսիա, տրավմատիկ սթրես) և մտավոր (օր.` ուսուցման հաշմանդամություն): Մարդիկ, ովքեր ծնվում են որոշակի խնդիրներով, ուրիշները հաշմանդամություն են ձեռք բերում դժբախտ պատահարների կամ հիվանդությունների հետևանքով: Հաշմանդամություն ունեցող մարդկանց վիճակը կարող է բարելավվել, եթե նրանք ապրում են հասարակության մեջ, որն իրենց խրախուսում է: Վիճակագրական տարբեր տվյալներ կան:
Ըստ Առողջապահական համաշխարհային կազմակերպության՝ աշխարհում 750 մլն մարդ հաշմանդամություն ունի, որից 80 տոկոսն ապրում է զարգացող երկրներում, իսկ 10 տոկոսն աղքատ երկրների բնակիչներ են: Աշխարհում ամեն 10-րդ երեխան ունի հաշմանդամություն, իսկ աղքատ երկրներում երեխաների միայն 2-3 տոկոսն է հաճախում դպրոց:
Այս տվյալները որոշ առումով թերագնահատված են, քանի որ շատ դեպքերում հաշմանդամություն ունեցող անձինք ապրում են օտարացած, մեկուսացած և մերժված: Ընտանիքները թաքցնում են երեխաներին`թույլ չտալով մասնակցել ընտանեկան և հասարակական կյանքին:
Ինչպե՞ս է հաշմանդամությունն ազդում մի շարք երկրների վրա`
- Ուգանդայում հավանականությունը, որ հաշմանդամություն ունեցող անձը կաղքատանա, 40 տոկոսով բարձր է մյուսների հետ համեմատած,
- Սիրիայում հաշմանդամություն ունեցող չքավոր անձանց թիվը հասնում է մոտ 70 տոկոսի,
- Գոնդուրասում հաշմանդամություն ունեցող անձանց 51 տոկոսը անգրագետ է և միայն 31,5 տոկոսն ունի աշխատանք:
Յուրաքանչյուր զարգացող երկրում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիակատար իրացման, ինտեգրման և արժանապատիվ կենսամակարդակի ապահովման համար հարկավոր է ստեղծել բավարար պայմաններ:
Միջազգային կազմակերպություններից ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԱՀԿ-ն, Համաշխարհային բանկն իրականացնում են հաշմանդամությունը բարելավելու տարբեր գործունեություններ.
- Բարելավում են առողջապահական ոլորտն աղքատ երկրներում, որպեսզի հղի կանայք և երեխաները ստանան բուժօգնություն,
- Ստեղծվում են բավական ճկուն և ընդգրկուն պայմաններ, որպեսզի հաշմանդամություն ունեցող երեխաները դպրոց հաճախեն՝ հետագայում կայանալու և լիակատար ներառվելու հասարակություն:
Հաջորդիվ կհրապարակենք այլ միջազգային փաստեր հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ:
«Իրազեկում» այլընտրանքային բլոգի թղթակից՝ Լիլիթ Հակոբյան