Հաշմանդամություն ունեցող անձանց առջև ծառացած բուհական խոչընդոտները հաղթահարելու նպատակով «ԷԽՈ» աջակցման կենտրոնը իրականացնում է «Հաշմանդամություն ունեցող անձանց բուհական ոլորտի բարելավումը որպես մասնագիտության խթանման միջոց»: Ծրագիրը նպատակ ունի խթանել հաշմանդամություն ունեցող անձանց բուհական հաստատությունների հավասար պայմանների և ուսումնական մատչելիությանը` որպես մարդու հիմնարար իրավունք:

Վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանը մեծապես բարելավել է իր տնտեսությունը, ենթակառուցվածքները և հանրային ծառայությունները: Այսուհանդերձ, պաշտոնապես գրանցված մոտ 193,000 Հաշմանդամություն ունեցող անձանց մեծամասնությունը շարունակում է դիմակայել հասարակության կողմից հաշմանդամության թյուր ընկալմանն ու ոչ պատշաճ կիրառում ունեցող օրենքներին ու կանոնակարգերին, որոնք հիմնականում անծանոթ են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին:

Այնուամենայնիվ, լիարժեք կյանքի գրավականը կրթությունն է, հետևաբար «Հաշմանդամություն ունեցող անձանց բուհական ոլորտի բարելավումը որպես մասնագիտության խթանման միջոց» ծրագիրը նպատակ ունի խթանել հաշմանդամություն ունեցող անձանց բարձրագույն կրթության հավասար պայմանները և ուսումնական մատչելիությունը` որպես մարդու հիմնարար իրավունք: Ինչպես նաև պետք է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը կրթության մշակմանը և բարձրացնել հասարակության իրազեկությունը նրանց իրավունքների մասին՝ ըստ ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի սկզբունքների:

Սակայն բուհական համակարգերում որևէ հստակ քայլ չի ձեռնարկվում, իսկ ձեռնարկվելուց էլ՝ ոչ արդյունավետ, և որևէ կերպ չի նկատվում հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ մասնակցությունը վերոնշյալ խնդիրների լուծման գործընթացում: Արդյունքում հաշմանդամություն ունեցող անձինք դուրս են մնում բուհական ոլորտից և վերջինիս առնչվող բարեփոխումների մշակումից: Նույնիսկ հասարակությունը տեղյակ չէ վերոնշյալ խնդիրներից:

Ծրագիրն իրականացվում է «Հույսի կամուրջ», «Սկարպ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների շնորհիվ` Դանիայի արտաքին գործերի նախարության ֆինանսական աջակցությամբ:

Հ.Գ. Ծրագրի ընթացիկ քայլերի մասին կտեղեկացնենք հաջորդիվ, իսկ ծրագրի վերջնական արդյունքները կամփոփվեն զեկույցում: