17359069_1617428178285275_897300088129234794_o«Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոնի նախաձեռնությամբ մարտի 18-ին, ԱԺ ընտրություններին ընդառաջ կայացավ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին ուղղված քաղաքական հարթակի ստորագրման արարողությունը, որին միացել են 60 հասարակական կազմակերպություններ, այդ թվում նաև «ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։
Փաստաթուղթը ներառում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող հիմնական ոլորտային առաջարկություններ և մարտահրավերներ, որոնք հրատապ լուծումներ են պահանջում։ Փաստաթղթին միանալով կուսակցությունները և կուսակցական դաշինքներն իրենց համաձայնությունը հայտնեցին ընտրվելու դեպքում իրականացնել գործողություններ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանն ուղղված։ Քաղաքական հարթակը ստորագրեցին «ԵԼՔ» և «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքները, «Հայաստանի հանրապետական կուսակցությունը», «Հայկական վերածնունդ» և «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները: ՕՐՕ դաշինքը և Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը հաստատել են, որ ևս կմիանան հարթակին: Քաղաքական հարթակի փաստաթուղթը կարող եք կարդալ այստեղ։