Սերյոժա Օհանջանյան
Ծնվել է 1991 թվականի մարտի 1-ին Երևանում:
2007 թվականին ավարտել է Դ. Դեմիրճյանի անվ. N27 միջնակարգ դպրոցը։
2008 թվականին ստեղծված «ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպության համահիմնադիրն է։
2010 թվականից զբաղեցնում է «ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահի պաշտոնը։
2013 թվականին ավարտել է Գերմանիայի Բիլեֆելդի միջդիսցիպլինար հաղորդակցական նորարարական համալսարանը:
2014 թվականից զբաղվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ։
2014 թվականին ղեկավարել է «Հաշմանդամություն ունեցող անձանց բուհական ոլորտի բարելավումը որպես մասնագիտության խթանման միջոց (Motivation)» հետազոտությունը։
2015 թվականից վերապատրաստումներ է իրականացնում Երևանի և ՀՀ մազերում ներառական կրթություն իրականացնող դպրոցներում և բուհերում` ուղղված ներառական կրթության ընդլայման և իրազեկվածության բարձրացմանը:
2016 թվականից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և ներառականության ապահովման մասով փորձագիտական աշխատանք է մատուցում տեղական և միջազգային կազմակերպություններին։
2017 թվականին իրականացված «Հաշմանդամություն ունեցող անձանց քվեարկելու և ընտրվելու իրավունքի մասին» համապարփակ վերլուծության հեղինակն է։
2018 թվականին Երևանի ավագանու ընտրություններում Լույս դաշինքի կողմից առաջադրվել է ավագանու թեկնածու՝ հասարակական նախաձեռնության հիման վրա՝ որպես անկուսակցական թեկնածու։
2018 թվականից հանդիսանում է «Մանկական ուղեղային կաթվածի համաշխարհային նախաձեռնության» ներկայացուցիչ Հայաստանում։
2018 թվականից հանդիսանում է ՀՀ վարչապետի կողմից ստեղծված Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի անդամ։
2018 թվականից հանդիսանում է «Երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայություններ մատուցող ՊՈԱԿ-ների գործունեության մշտադիտարկում իրականացնելու հասարակական դիտորդական խմբի» անդամ:
2019 թվականից հանդիսանում է ՀՀ Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ:
2020 թվականից հանդիսանում է Երեւանի քաղաքապետին կից սոցիալական պաշտպանության խորհրդի կազմում:
2020 թվականից հանդիսանում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամ։
Մասնագիտությամբ դիզայներ-ծրագրավորող է։
Կուսակցական պատկանելիությունը՝ անկուսակցական։
Ամուսնացած չէ։