logoՍույն թվականի դեկտեմբերի 21-ին, ժամը՝ 20։00-ին «ՎԱՀԱԳՆԻ» ռեստորանային համալիրում (Հայաստան, 0088, Երևան, Գևորգ Չաուշի փող., 50) «ԷԽՈ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կազմակերպում է «Բարեգործությունը որպես բարոյական արժեք» բարեգործական երեկո՝ ի զորակցություն հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-առողջական ներառմանը և վերականգնմանը Հայաստանի Հանրապետությունում։ Սիրով հրավիրում ենք  Ձեզ, ներկա գտնվելու բարեգործական երեկոյին, որը միտված է ևս նպասել ՀՀ-ում աջակից կազմակերպությունների միասնական  փոխհամագործակցության ամրապնդմանը և ապագայի կառուցողական ծրագրերի  նախագծմանը։

Երեկոյի ընթացքում կամփոփվի «ԷԽՈ» հասարակական կազմակերպության 2016թ-ի գործունեության արդունքներն ու ձեռքբերումները, ինչպես նաև կհանձնվեն հավաստագրեր աջակից բոլոր կառույցներին և հաստատություններին՝ մեկ անգամ ևս հնարավորություն ընձեռելով շնորհակալություն հայտնել կազմակերպության բոլոր հովանավորներին և աջակիցներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել հաշմանդամություն ունեցող երեխաներին օժանդակություն ցուցաբերելու գործում։ Երեկոյի երաժշտական հատվածը կապահովի «Գողթ» բենդը, երեկոն կվարի կազմակերպության բոլորիս կողմից սիրված և հայտնի դերասան-հաղորդավար՝ Սուրեն Առուստամյանը։