Վառ գույներով ու անհավանական մանրամասնություններով պատկերված բնապատկերներ, վայրի բնաշխարհի գեղեցիկ տեսարաններ. սրանք մի քանիսն են այն աշխատանքներից, որոնցով հիացնում է բրիտանուհի Լինն Բիթհեմը: Սակայն, ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, նրա կտավներն էլ ավելի արժեքավոր ու յուրօրինակ են դառնում, երբ իմանում ես, որ նկարում է բերանով:
Այս գլուխգործոցները հաշմանդամ բրիտանուհին պատկերում է` վրձինը բերանում պահած: 26-ամյա նկարչուհին այս եղանակով նկարում է 3 տարեկանից, քանի որ ի ծնե չի կարողանում շարժել ձեռքերն ու ոտքերը: Նրա մոտ բնածին հազվադեպ ախտանիշ է հայտնաբերվել, որը վնասում է նրա ողնաշարն ու հոդերը:
Չնայած իր առողջական խնդիրներին՝ նա դարձել է ճանաչված լուսանկարչուհի, ում` վայրի բնության ոլորտին պատկանող աշխատանքները վաճառվում են հարյուրավոր դոլարներով:
Այժմ նա մտադիր է մեկնել Հարավային Աֆրիկա և Բոտսվանա՝ պատկերելու աֆրիկյան վայրի բնաշխարհը: