Տեղեկացված լինելը, իրազեկվածությունը կփոխի և անգամ կփրկի մարդկային ճակատագրեր…
Մենք շարունակելու ենք մեր ուղին դեպի առողջ ապագա: Անարգել ապագային հասնելու համար պետք է ներառվեն բոլոր մեթոդները, այդ թվում նաև հասարակության իրազեկումը հաշմանդամ անձանց իրավունքների մասին: Հասարակության իրազեկումից տասնյակ հաշմանդամ անձանց կյանքը կփոխվի: Արդյունքում մենք կունենանք հասարակություն, որտեղ չեն լինի կարծրատիպերը:
Տարիներ շարունակ «ԷԽՈ» ՀԿ թիմը հրապարակել է մի շարք բուկլետներ, պաստառներ, տեսահոլովակներ և այլ ինֆորմացիոն նյութեր, ուղղված հաշմանդամ անձանց հիմնախնդիրների իրազեկմանը, Հայաստանյան առկա խնդիրների լուծմանը: Կազմակերպությունը համագործակցում է մի շարք հեռուստատեսությունների, ռադոնների, թերթերի, կայքերի և այլ լրատվական ռեսուրսների հետ: Ինչպես նաև բացասական է տրամադրված հասարակության կողմից հաշմանդամության երևույթի ճիշտ ընկալման արմատավորմանը։
21-րդ դարի նորագույն տեխնոլոգիաները նոր շունչ հաղորդեցին առօրյա կյանքին, և մեզանից յուրաքանչյուրն էլ այսօր ինչ-որ չափով առնչվում է սոցցանցերին: Հաշվի առնելով այդ հանգամանքը, «ԷԽՈ» ՀԿ թիմն ակտիվորեն և նպատակային գործունեություն է ծավալում սոցցանցերում, որտեղ անցկացվում են բուռն քննարկումներ և բանավեճեր, որոնց շնորհիվ շատերը կարողացան հասկանալ հասարակական կազմակերպության իրական դերն ու նշանակությունը, ընդունեցին այն փաստը, որ ցավալի է, բայց այսօր յուրաքանչյուր մարդ իր կյանքում ինչ-որ չափով առնչվում է նմանատիպ խնդիրների:
Մեր կայքերի և սոցցանցերի միջոցով տրամադրվում է օնլայն անհրաժեշտ տեղեկատվություն՝ ցանկացած հիմնախնդիրների հետ կապված: Կենտրոնում ցուցաբերվում է աջակցություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց ռեզյումեների և նմանատիպ փաստաթղթերի կազմման հարցում։
Մենք հավաստում և արժևորում ենք այն, ինչ անում ենք` մշտապես փնտրելով աշխատելու նոր ձևեր, որոնք կօգնեն լուծելու բազմազան խնդիրներ: Մեծ է նաև կազմակերպության նվիրյալ և շահագրգիռ աշխատակիցների դերը, ովքեր խորապես գիտակցում են աշխատանքի դերն ու նպատակը, որի հիմքում ընկած է կարգապահությունը, թափանցիկությունը, փոխադարձ հարգանքն ու կառուցվածքային հստակությունը: Մենք պատրաստ ենք սատարելու բոլոր նրանց, ովքեր ունեն մեր կարիքը և սպասում են մեզ: