Ըստ «ԷԽՈ» ՀԿ կանոնադրության 2.1.3 դրույթի՝ Տրամադրել անհրաժեշտ բարոյական, նյութական, հոգեբանական և այլ աջակցություն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված հաշմանդամություն ունեցող երեխաներին, երիտասարդներին և նրանց ընտանիքների անդամներին, ինչպես նաև սոցիալական խոցելի այլ խավերին։

«ԷԽՈ» կազմակերպության բազմազան ծրագրերի մեջ կարևոր դեր ունի նաև կազմակերպության շահառու հանդիսացող սոցիալապես անապահով ընտանիքներին մարդասիրական օգնության տրամադրման ծրագիրը։ Այս ծրագրի իրականացման գործում մեր կողքին են մի քանի տասնյակի հասնող տեղական կազմակերպությունները, որոնք ամեն ինչ անում են կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքների հոգսը որոշակի թեթևացնելու համար։ Մասնավորապես ըստ գնահատված կարիքների տրամադրվում է`

  • Սննդի փաթեթներ,
  • Տնտեսական ապրանքների փաթեթներ,
  • Տակդիրներ և խնամքի այլ պարագաների փաթեթներ: