Հունիսի 2-ին Երազ այգում տեղի ունեցավ ավանդական դարձած մեր միջոցառումը, որին մասնակցեցին շուրջ 200 երեխաներ։
Անհնար է նկարագրել այն հեքիաթային ու գունագեղ միջավայրը, որում հայտնվել էին երեխաները` լի անակնկալներով ու նվերներով։
«Էխո» կազմակերպությունը այս տարի նշում է իր 15-ամյակը և տարին դեռ լի է լինելու անակնկալներով։
Մեր կազմակերպության ողջ անձնակազմի անունից շնորհակալություն ենք հայտնում մեր աջակիցներին, ովքեր տարիներ շարունակ մեր կողքին են և իրենց ներդրումն են ունենում որպես յուրաքանչյուր երեխա ունենա պայծառ ու անհոգ մանկություն։