«Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան կազմակերպությունը իրականացնում է հանրային իրազեկման քարոզարշավ նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին։ Հանրային իրազեկման քարոզարշավի շրջանակներում նախատեսված է իրականացնել մի շարք ծրագրեր,որոնցից են «Հարգանք և իրավունք» ֆոտոշարքը, որի շրջանակներում արվեստի, հեռուսատատեսության և այլ բնագավառների ներկայացուցիչները հասարակությանը իրազեկում են հաշմանդամությունունեցող անձանց իրավունքների մասին՝ կարգախոսերի միջոցով, «Հեքիաթն իմ շուրջ» ներառական միջոցառումը, որի ընթացքում հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաներն հյուրընկալվելու են ՀՀ նախագահի նստավայրում և ունկնդրելու հեքիաթներ ՀՀ նախագահի տիկնոջ ընթերցմամբ։

Հանրային իրազեկման քարոզարշավը եզրափակվելու է ս․թ․ դեկտեմբերի 17-ին Ա․ Խաչատրյան համերգասրահում կայանալիք «Չանտեսելով ոչ ոքի» համերգով, որի ընթացքում հայ էստրադային և ժողովրդական երգիչների հետ ելույթ են ունենալու նաև հաշմանդամություն ունեցող երգիչներ և երգչախմբեր։

Համերգը տեղի է ունենալու ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո։ Համերգի ընթացքում ելույթ են ունենալու Արամ MP3, Սոնա Շահգելդյանը, Հասմիկ Կարապետյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Մաշա Մնջոյանը, Նառան, Եվա Եգանյանը, Գրիգոր Միրզոյանը, ՄասիսՀունանյանը, Շուշան Տոնոյանը, Էրիկ Զաքյանը։ 

Հաղորդավարներն են Լուիզա Ղամբարյանը և Ժակը։ Իրենց կատարումով հանդիսատեսին անմոռանալի պահեր կպարգևի նաև Լսողության խնդիրներ ունեցող երեխաների կրթահամալիրի երգչախումբը։
Համերգի նպատակն է մեկ անգամ ևս հասարակության ուշադրությունը հրավիրելու հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին և հնարավարություն ստեղծել զարգացնելու նրանց կարողությունները։

Համերգը տեղի է ունենալու ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո։ Համերգի ընթացքում ելույթ են ունենալու Արամ MP3, Սոնա Շահգելդյանը, Հասմիկ Կարապետյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Մաշա Մնջոյանը, Նառան, Եվա Եգանյանը, Գրիգոր Միրզոյանը, ՄասիսՀունանյանը, Շուշան Տոնոյանը, Էրիկ Զաքյանը։ Հաղորդավարներն են Լուիզա Ղամբարյանը ևԺակը։ Իրենց կատարումով հանդիսատեսին անմոռանալի պահեր կպարգևի նաև Լսողության խնդիրներունեցող երեխաների կրթահամալիրի երգչախումբը։ Համերգի նպատակ ունի մեկ անգամ ևս հասարակությանուշադրությունը հրավիրելու հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների վերաբերյալև հնարավարություն ստեղծել զարգացնելու նրանց կարողությունները։