ՀՀ առողջապահության նախարարի 2019 թվականի հունիսի 10-ի N 1525-Ա հրամանով «ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպության նախագահ Սերյոժա Օհանջանյանը ընդգրկվել է Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի կազմում:
Խորհուրդը նպատակ ունի աջակցելու նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը՝ առաջարկություններ ներկայացնելով ինչպես նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության վերաբերյալ, այնպես էլ՝ քննարկումներ ծավալելով հասարակությանը հուզող թեմաների եւ խնդիրների շուրջ:
«Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպությունը՝ ի դեմս նախագահ Սերյոժա Օհանջանյանի, բազմիցս տարբեր հարթակներում բարձրացրել է հատկապես հաշմանդամությունն ունեցող երեխաներին որակյալ և մատչելի առողջապահական ծառայություններ տրամադրելու հարց, և, համոզված ենք, որ սա ևս մեկ հարթակ կհանդիսանա այս բնագավառում առկա բազմաթիվ խնդիրները վեր հանելու ու համատեղ լուծումներ գտնելու համար:
