Ինչպես տաս տարի անընդմեջ, այս տարի ևս օգոստոսի 20-25-ը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն իրականացրեց «Տղաները դառնում են առաջնորդ» (BRO) առաջնորդության զարգացման ամառային ծրագիրը: Նպատակն էր հզորացնել և ոգեշնչել մասնակիցներին՝ դարձնելով ավելի ակտիվ իրենց համայնքներում և աշխատավայրերում: Ինչպես նաև ծրագիրը պետք է նպաստեր երիտասարդների բարոյական կերպարի և հասարակական ակտիվ վարքագծի ձևավորմանը: Ծրագրի ընթացքում անցկացվեցին առաջնության, խաղաղապահ կրթության, կամավորության, գենդերային հավասարության, սեռական դաստիարակության, հոգեբանական ինքնաճանաչումը խթանող տեսական և գործնական պարապմունքներ և այլ միջոցառումներ, ինչպես նաև կազմակերպվեցին հանդիպումներ ու քննարկումներ Հայաստանում գործող և նման հիմնախնդիրներով զբաղվող պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հ.Գ. Շնորհակալ եմ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ անձնակազմից ինչպես հրավերքի, այնպես էլ հարգալից վերաբերմունքի համար: Ինչպես նաև ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորներից և փորձագետներից:
Հուսով եմ, որ այն, ինչ սովորեցիք կօգտագործվի հանուն գենդերային հավասարության, քանի որ անկախ սեռական, կրոնական և ռասսայական պատկանելիությունից մարդիկ բոլորն էլ հավասար են:
Սերյոժա Օհանջանյան