«Ծառայություններ բոլորի համար. աջակացող սարքերի տրամադրում պետական հավաստագրերի միջոցով» ֆոկուս-խմբային քննարկում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ՔՀԿ-ների և անհատների համար:
«Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է «Ծառայություններ բոլորի համար. աջակացող սարքերի տրամադրում պետական հավաստագրերի միջոցով» ֆոկուս-խմբային քննարկում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների և անհատների համար` նպատակ ունենալով շահագրգիռ անձանց ներկայացնել պետական հավաստագրերի տրամադրման գործընթացի առանձնահատկությունները, ինչպես նաև իրականացնել հատուկ ձևաչափով էքսպո-քննարկում, որի միջոցով շահագրգիռ անձինք կծանոթանան գործընթացում ներգրավված կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայություններին:
Հաշվի առնելով պետական հավաստագրի միջոցով լսողական սարքեր տրամադրող կազմակերպությունների թիվը, այդ կազմակերպություններն այս քննարկման չեն մասնակցի: Հաջորդիվ կկազմակերպվի քննարկում նաև այդ կազմակերպությունների մասնակցությամբ:
Միջոցառումը տեղի կունենա ս․թ․ ապրիլի 29-ին ժամը 14:00-ին (երկուշաբթի), Երևան քաղաքում՝ «ՀԱՅԱԹ ՓԼԵՅՍ ԵՐԵՎԱՆ» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 23֊ը։
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, առաջնահերթություն կտրվի ավելի վաղ դիմողներին։
Մասնակցության հայտերը կարող եք լրացնել` անցնելով հետևյալ հղումով՝ https://forms.gle/xPS25EkbNc9RtKXC7
