Հունիսի 1-ին` երեխաների միջազգային օրվա կապակցությամբ, կազմակերպվեց միջոցառում, որն իր մեջ ներառում էր համերգային շոու-ծրագիր, «ԷԽՈ» ՀԿ-ին տրամադրված կրթարանի բացում, նվերներ և հյուրասիրություն:Միջոցառումը սկսվեց համերգային ծրագրով, որը տեղի ունեցավ Մասիս քաղաղի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում: Համերգին իրենց մասնակցությունն էին բերել ճանաչված երգիչներ, երաժշտական դպրոցի սաներ, հյուրեր, պետական այրեր: Համերգի ընթացքում ելույթ ունեցան Արարատի մարզպետ` Վարդգես Հովհաննիսյանը,Մասիս քաղաքի քաղաքապետ` Դմիտրի Նազարյանը: Միջոցառմանը ներկա հովանավոր-հյուրերին հանձնվեցին շնորհակալագրեր: Օրվա երկրորդ կեսին հյուրերն ու մասնակիցները տեղափոխվեցին «ԷԽՈ» ՀԿ-ին տրամադրված տարածք, որտեղ էլ տեղի ունեցավ կրթարանի պաշտոնական բացման արարողությունը: Հյուրերին դիմավորեցին աղ ու հացով:Շենքի կանաչապատ բակում բացված էին առատ սեղաններ: Միջոցառման կազմակերպիչները ջանք ու եռանդ չէին խնայել այն գեղեցիկ ու շքեղ դարձնելու համար: Հյուրասիրությունից հետո հաշմանդամ և սոց. անապահով 100 երեխայի բաժանվեցին նվերներ` տրամադրված տարբեր կազմակերպությունների և անհատների կողմից: «ԷԽՈ» ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում այն բոլոր մարդկանց և կազմակերպություններին, ովքեր հովանավորեցին կազմակերպության աշխատանքները: