1992-ին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր: 2006-ի դեկտեմբերին Հայաստանը միացավ հաշմանդամների իրավունքների կոնվենցիային: Դեկտեմբերի 3-ին կազմակերպվեց միջոցառում, որն իր մեջ ներառում էր համերգային շոու-ծրագիր, նվերներ և հյուրասիրություն:Այդ օրն էլ ներկա գտնվող մեր բոլոր բարերարներին հանձնեցինք շնորհակալագրեր, քանզի նրանք միշտ սատարում են մեզ, հաշմանդամ և սոց. անապահով երեխաներն էլ ստացան նվեր-տոպրակներ, իսկ նրանց ծնողների կողմից հնչեցին շնորհակալական խոսքեր` ուղղված «ԷԽՈ» ՀԿ-ի ողջ աշխատակազմին, նման միջոցառում կազմակերպելու համար:Դե ինչ, օգտվելով առիթից մենք էլ ևս մեկ անգամ հայտնենք մեր խորին շնորհակալությունը մեր բոլոր հովանավորներին` սիրով մեզ աջակցելու համար: