Սրտանց շնորհավորում ենք կանանց միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում քաջ առողջություն, անսահման սեր, կանաչ ճանապարհ՝ լեցուն գարնանային անուշահոտ ծաղիկներով, թող որ այս և բոլոր գարունները բերեն խինդ ու ծիծաղ…
Գարնանային գեղեցիկ ու հաճելի տոների հետ կապված Էխո ՀԿ իր ուշադրությանն արժանացրեց իր շահառուների իգական սեռին: Մարտի 7-ին թվով մոտ 50 հաշմանդամների բաժանվեց հագուստ, սնունդ և դպրոցահասակներին՝ գրենական պիտույքներ:

«ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2008թ. հուլիսի 3-ին: Կազմակերպությունը հասարակական միավորման մի տեսակ է, որում հավասար հնարավորությունների գաղափարի շուրջ համախմբվել են անձինք՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական, բժշկական և մասնագիտական վերականգնման, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովման, նրանց կրթության, աշխատանքային գործունեության, առողջության պահպանման, ինչպես նաև հասարակական կյանքում բոլորի հետ հավասար մասնակցության համար անհրաժեշտ սոցիալական և իրավական երաշխիքների ստեղծման ու ապահովման նպատակով: