Մեր կազմակերպության յուրաքանչյուր բարեգործական համերգային ծրագիր իր առջև ունի գերագույն նպատակ՝ մի քանի ժամով կտրել երեխաներին և նրանց ծնողներին առօրյա միջավայրից: Համերգին ներկա էին մեծ թվով հյուրեր, մեր հովանավորներն ու անհատ բարերարներ: Հնչեցին շնորհավորական խոսքեր մեր բոլոր երիտասարդ երգիչ-երգչուհիների կողմից, ովքեր իրենց կատարումներով աշխույժ պահեցին հանդիսատեսին մինչև համերգի վերջ: Համերգային ծրագիրն ավարտվեց 120 թվով երեխաների՝ նվերների բաժանումով, իսկ ամենավերջում սպասվում էր անակնկալ ֆուրշետային հյուրասիրություն մեր շահառուների համար: Թող աշխարհի բոլոր մանուկները մեծանան ընտանիքներում, ստանան ծնողների ջերմությունն ու սերը, և իրենց վառ աչուկներով լուսավորեն մեր մոլորակը, ամեն օր ավելի ու ավելի ամուր կանգնեն հողի վրա և դառնան ապագայի լուսավոր կերտողներ…
Հունիսի 1-ը կրկին «ԷԽՈ» ՀԿ թիմի հետ…
Հունիսի 1-ը միշտ մեծ տոն է եղել բոլոր մանուկների համար, քանի որ այդ օրը ծնողները ևս մեկ անգամ հիշում են իրենց պարտականությունները` պարգևել երեխաներին ուրախ և անհոգ մանկություն, ընտանեկան ջերմ և երջանիկ մթնոլորտ, քանզի բոլոր երեխաներն էլ պետք է մեծանան առողջ ընտանեկան միջավայրում: «ԷԽՈ» ՀԿ թիմը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս մեծ շուքով և պատրաստակամությամբ նշեց հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը: Եւ այսպես, կայացավ «ԷԽՈ» ՀԿ բարեգործական համերգային շոու-ծրագիրը, որը տեղի ունեցավ Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի մեծ համերգասրահում: