Սեպտեմբերի մեկը կրկին «ԷԽՈ» ՀԿ թիմի հետ…

20Գիտելիքը հզոր ուժ է, որը միշտ էլ օգնում է ավելի ճիշտ ապրել` հարստացնելով մարդու միտքն ու հոգին: Կրթված մարդն, այնուամենայնիվ, գտնում է իր ճիշտ տեղն ու դիրքը` արժանանալով շրջապատի ուշադրությանն ու համակրանքին: Հայտնի է այն միտքը, որ մարդը ստեղծված է այն գրքերից, որոնք կարդացել է: Հետևաբար պետք է շարունակ լցնել ու հարստացնել գիտելիքների պաշարը`ձգտելով ինքնազարգացման և հոգու կատարելության: «ԷԽՈ» ՀԿ թիմը սրտանց շնորհավորում է բոլորին նոր ուսումնական տարվա մեկնարկի և գիտելիքի օրվա կապակցությամբ: Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը բոլորիս տոնն է:

Տոնական այս օրն առանձնակի ջերմությամբ մեր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք հղում բոլոր դպրոցականներին և հատկապես մեր առաջին դասարանցիներին: Ցանկանում ենք, որ գիտելիք ստանալու խանդավառությունն ու բարձր տրամադրությունը նրանց ուղեկցի ուսումնառության բոլոր տարիներին: Ահա այս տարի ևս «ԷԽՈ» հասարակական կազմակերպությունը իր օժանդակության տակ գտնվող թվով 105 հաշմանդամ և սոցիալապես անապահով դպրոցական երեխաներին բաժանել է գրենական պիտույքներ, հիգիենայի պարագաներ, ինչը սիրով մեզ Էր տրամադրել մեր մշտական գործընկեր «Ամքոր» ընկերությունը: Մեկ անգամ ևս շնորհավորելով կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին գիտելիքի օրվա կապակցությամբ` մաղթում ենք բազմաթիվ նվաճումներ ու վերելքներ կյանքի առեղծվածային ճանապարհներում:

This slideshow requires JavaScript.