Քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումն անվճար չէ…

Քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումն անվճար չէ...Երբ կկտրվի վերջին ծառը, երբ կթունավորվի վերջին գետը, երբ կսպանվի վերջին թռչունը, այդ ժամանակ կհասկանաք, որ փողը հնարավոր չէ ուտել…

Հայաստանում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի 80-100 նոր դեպք, որին նպաստում են  բազմաթիվ  գործոններ` ապագա մոր անառողջ ապրելակերպն ու վարքագիծը, ժառանգականությունը և այլն: Ըստ առողջապահության նախարարության տվյալների՝ Հայաստանում մանկական ուռուցքների տարածման պատկերն ու վիճակագրությունը մոտ է աշխարհում տարածված միջին վիճակագրականին: Ուռուցքաբանության ազգային ինստիտուտում քաղցկեղից բուժվող 500 հիվանդներից 10-ը երեխաներ են: Եթե այլ երկրներում քաղցկեղի բուժումն իրենց վրա են վերցնում պետությունը կամ ապահովագրական ընկերությունները, ապա Հայաստանում հոկտեմբերի 1-ից պետպատվերի փոխարեն գործում է համավճարով բուժումը: Մեր երկրում այդպես էլ իրականություն չի դարձել մանկական ուռուցքաբանության կենտրոնի ստեղծումը: Մանկական ուռուցքաբանության բաժնի ղեկավար Գրիգոր Խաչատուրի Բադալյանը նշում է, որ ապագայում հնարավոր է մասնագետների պակաս լինի, քանզի երիտասարդները մանկական ուռուցքաբան դառնալ չեն ցանկանում` աշխատավարձը քիչ է, գործը` լարված ու պատասխանատու: Նշենք նաև, որ բժշկությունն առաջընթաց է ապրում, ստեղծվում են բուժման առավել արդյունավետ մեթոդներ, որոնց արժեքը բարձր է պետության տրամադրած միջոցներից: Բայց կա դեղորայքի մեծ խնդիր։ Որոշ դեղեր  չկան մեր երկրում, սակայն լայնորեն օգտագործվում են ժամանակակից երկրներում և շատ արդյունավետ են։ Հետևաբար դրանց պահանջարկը մեծ է մեզանում:
«ԷԽՈ» ՀԿ թիմը  իր  «Առողջ մանկություն» ծրագրի շրջանակներում աջակցում է օնկոլոգիական հիվանդություններով (լեյկոզ) տառապող  երեխաներին: Շատ կարևոր է, որ արյան հիվանդություններով տառապող հայ երեխաները Հայաստանում ստանան այնպիսի բուժում, ինչպիսին կա արտասահմանում, քանզի երեխաները ամենակարևորն ու թանկն են մեր կյանքում:  Իսկ ամենամեծ հարստությունը նրանց առողջությունն  ու երջանկությունից փայլող աչքերն են: Մեր երազներում մենք միշտ մի ոտքով մանկության մեջ ենք: Այն ամենալուսավորն է մեր կյանքում, որքան էլ այնտեղ առկա են եղել մութ ու գորշ ստվերները: Միևնույն է այն մեր լուսավոր ու բարի սկիզբն է, և միայն մանկության երազանքների իրականացումը կարող է երջանկություն բերել: Հետևաբար հոգում փնտրելով ամենավեհ ու նվիրական զգացմունքները` պետք է օգնենք կարիքավոր երեխաներին՝ լուսավորելով նրանց անմեղ, պարզ ու բարի մանկության մութ անկյունները:
Եթե երբևէ առնչվել եք նմանատիպ խնդիրների հետ կամ ունեք ձեզ տանջող հարցեր, ապա առանց երկմտելու կարող եք դիմել «ԷԽՈ» ՀԿ թիմին:

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s