Կոչ – խնդրանք հայկական օնլայն լրատվամիջոցներին

 Բացում ես համակարգիչը ու առաջին բանը, որ աչք է զառնում ինքնասպանության մասին հերթական հոդվածը, հերթական վատ նորությունը, մամուլի կողմից անգիտակցորեն կատարված ինքնասպանության հերթական «Սև PR»-ը: Չեմ հասկանում, մեր երկրում ինքնասպանությունից, բռնաբարությունից և սպանություններից զատ, ոչ մի լավ բան չի կատարվո՞ւմ: Եթե ես բնակվեի արտերկրում և Հայաստանի մասին իրազեկվեի միայն հայկական օնլայն պարբերականների միջոցով, կմտածեի, որ Հայաստանը կանգնած է կործանման եզրին, որ ծայրահեղ վատ է վիճակը, որ պրոգրեսի փոխարեն ամեն ինչ գնում է դեպի կործանում` «Ավարտ»: Հայկական օնլայն մամուլը, երեքից չորս անգամ ուռճացնելով ցանկացած երևույթ և իրավիճակ, իր նյութին յուղոտ լիդ (վերնագիր) տալու համար վերջնականապես ինֆարկտի է հասցնում առանց այդ էլ երկար տարիներ տագնապի, պատերազմի, դժվարությունների մեջ ապրող կիսաինֆարկտ տարած հայ ժողովրդին: Մամուլն ամեն քայլափոխին անգիտակցորեն, պատեհ-անպատեհ ինքնասպանությունների մասին տալով հսկայական ինֆորմացիա, մարդկանց ականջը, ինչու չէ նաև վախը ենթարկում է ադապտացիայի տվյալ երևույթի նկատմամբ: Այն վարակի նման տարածում է մարդկանց մեջ. Մարդիկ սկսում են դիտարկել այն, որպես նորմալ և սովորական երևույթ ու մտածում. «եթե նա կատարել է` ես էլ կարող եմ նույնն անել և վերջնականապես լուծում տալ իմ բոլոր խնդիրներն ու պրոբլեմներն»: Այսինքն խնդրի լուծման միակ տարբերակը տանում է դեպի ինքնասպանություն: Մամուլը այն գործիքն է, որը պետք է օգտագործել, մարդկանց, վրա դրական երևույթների մասսայականորեն ազդման և տարածման համար, ոչ թե դատարկ և ոչինչ չասող նյութերով հիպնոսի ենթարկելով` մթագնեցնել մարդկանց ուղեղը: Որպես հայ, որպես ՀՀ-ի սրտացավ քաղաքացի, ով դեռ հավատում է «Լավ» հասկացողությանը, բոլոր հայերի կողմից կոչ եմ անում չչարաշահել լրագրողական իրենց դիրքը և գրագետ օգտվել լրագրության կանոններից, քանի որ Ձեզ հետևում են հազարավոր մարդիկ և ցանկացած սխալ կարող է անդառնալի հետևանք ունենալ մեզանից յուրաքանչյուրի վրա… Ձեր պարտքն է իրազեկել մարդկանց, այլ ոչ թե Ձեր իսկ թեթև ձեռքով պարարտ հող ստեղծել ինքնասպանության ճանապարհին կանգնած և կամուկաց լինող հայ հասարակությանը: Կյանքը լի է դժվարություններով: Մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ հենց դա էլ կոչվում է ԿՅԱՆՔ, որտեղ մենք ապրում, հաղթում, պարտվում, պայքարում ենք տարբեր երևույթների դեմ:
Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s