Կույրերի համար կա 350 աուդիոգիրք

32-ամյա Վահան Նահապետյանն արդեն 10 տարի է աուդիոգրքեր է ձայնագրում և թվայնացնում: Նա գտնում է, որ որևէ մեկն իրենից ավելի լավ չի հասկանում, թե տեսողության հետ խնդիր ունեցող մարդու կյանքում ինչ նշանակություն ունի գիրքը:
Ընթերցանության նկատմամբ մեծ սեր ունեցող երիտասարդն իր գրադարանում արդեն հարյուրավոր հայերեն գրքեր ունի, այդ թվում թարգմանություններ:
Տեսողության հետ խնդիրներ ունեցող մարդիկ Վահանի անձնական գրադարանում կարող Է գտնել տարեբր տարիքային խմբի և հետաքրքրության գրականություն:
Վերջին տարիներին նա ռեստավրացիայի է ենթարկել նաև’ դեռ 70-ականներին ժապավենի վրա ձայնագրված շուրջ մի քանի տասնյակ գրքեր:
Տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց կրթության համար թվային աուդիոգրքերի սակավությունն այսօր լուրջ խնդիր է դպրոցներում:
Երևանի կույրերի երեկոյան միջնակարգ դպրոցի գրադարանի մեծ մասը սովետական ժամանակաշրջանի ժապավենային ձայնագրություններից մնացած,հայերեն լեզվով, բայց ձայնի որակը ամբողջովին կորցրած և օգտագործման համար ոչ պիտանի գրքեր են:
Երևանի կույրերի երեկոյան միջնակարգ դպրոցի տնօրեն Ալվարդ Հովսեփյանը Ա1+-ի հետ զրույցում ասել , որ իսկապես աուդիոգքերը քիչ են:
Դպրոցում, ուր սովորում են 18 տարեկանից բարձր՝ տեսողության խնդիր ունեցող անձինք, գոյություն ունի ընդամենը 350 կտոր թվային աուդիոգիրք, այն էլ ռուսերեն լեզվով:
Այդ գրականությունը 2 տարի առաջ դպրոցին նվիրել է տեսողության հետ խնդիր ունեցող մի աղջիկ:
Ի դեպ, Երևանի կույրերի երեկոյան միջնակարգ դպրոցը Վահան Նահապետյանին չի դիմել, մինչդեռ նա մեծ սիրով և անվճար պատրաստ է աջակցել աշակերտներին:

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s