Մեր հանրապետությունում հաշմանդամություն ունեցող մարդկանց ընտրական իրավունքի հարցը շրջանառվում է միայն ընտրական շրջանում: Ու, որքան էլ տարօրինակ է, դրանց մասին հիշում և այդ խնդիրները փորձում են լուծել ոչ թե պատասխանատու պաշտոնյաները, այլ հենց իրենք`հաշմանդամները: Մինչ այսօր ընտրական տեղամասերի գերակշիռ մասը շարունակում է մնալ անմատչելի սայլակով տեղաշարժվող մարդկանց համար: Դա, ըստ էության, քաղաքացու ընտրելու իրավունքի խախտում է: Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» հասակակական կազմակերպությունը դիտարկել է Երևանի 470 ընտրատեղամասերի մատչելիությունը տեղաշարժվելու սահմանափակ հնարավորություն ունեցող քաղաքացիների համար և պարզել, որ ընդամենը 35 են մատչելի իրենց համար, 42–ը՝ մասամբ մատչելի: Ալավերդյանի փոխանցմամբ, բոլոր մատչելի և մասամբ մատչելի ընտրատեղամասերին կփակցվեն հատուկ նշաններ, որոնք կտեղեկացնեն տվյալ ընտրատեղամասի մատչելիության աստիճանի մասին:
Եվ սա դեռ միայն մայրաքաղաքի պատկերն է: Տրամաբանությունը հուշում է, որ մարզերում վիճակն էլ ավելի անմխիթար է: Հայաստանում ընտրական իրավունք ունեցող սայլակավոր մարդկանց թիվը մոտ 3000 է: Նշանակում է` 3000 քաղաքացու չի տրվում հնարավորություն օգտվել իր ընտրական իրավունքից: