Ամուսնալուծությունների ազդեցությունը երեխաների վրա

Ծնողերի ամուսնալուծությունը լուրջ փոփոխությունների է հանգեցնում երեխայի փոքրիկ ներաշխարհում: Դա խոցելի գործընթաց է, որի ընթացքում երեխան ենթարկվում է մի շարք բացասական հույզերի՝ չարություն, անհանգստություն, վախ, թախիծ և այլն:
Եթե վեճերը ծնողների միջև հաճախակի են լինում, երեխան դառնում է դյուրագրգիռ և նյարդային, նրա մոտ հաճախ է նկատվում տրամադրության անկում, հատկապես անծանոթների ներկայությամբ: Նման պայմաններում մեծացող երեխաները հակված են թերզարգացման և նույնիսկ կարող են նպաստել երեխայի մեջ պոտենցիալ հանցագործի ձևավորմանը:
Ի՞նչ անել, որ այդ բաժանումները շատ կտրուկ չազդեն երեխաների և նրանց հոգեբանության վրա:
Երեխաները կարիք ունեն կայուն և մտերիմ հարաբերությունների հարազատների հետ:
Փորձեք պահպանել այն ռեժիմը, որը եղել է նախքան ամուսնալուծությունը հատկապես սննդի և քնի:
Ապահովեք նրան իր սիրելի խաղալիքներով, հաճախ գրկեք և ինչքան հնարավոր է շատ ժամանակ անցկացրեք նրա հետ:
Խնդրեք ձեր մտերիմներին օգնել, որ դուք հանգստանաք, որպեսզի լինեք առույգ ու ուրախ, երբ դա պետք է երեխայի հետ շփվելուց:
Ծնողների բաժանման փաստը երեխաները շատ դժվար են ընդունում: Հաճախ են լաց լինում, պահանջում են ավելի մեծ ուշադրություն, դառնում են քմահաճ, դանդաղում է զարգացումը, սթրես է առաջանում, որի հետևանքով սկսում են ծծել մատները և նման ուրիշ բաներ: Երեխաների մոտ առաջանում է մենակության զգացում, վախ, խանգարվում է քունը: Նրանք վախենում են գիշերը մենակ մնալուց:
Ինչպե՞ս մեղմել բացասական հետևանքները:
Եթե հնարավոր է ծնողները պետք է միասին ապահովեն երեխայի օրվա կայուն ռեժիմը: Հարկավոր է երեխային շատ ուշադրություն և ժամանակ հատկացնել:
Նրանք զգում են, որ չեն կարող փոխել իրավիճակը և նրանց մոտ առաջանում է անապահովության, անհանգստության, վախի զգացում: Վախենում են մենակությունից, մթից, առաջանում է անքնություն: Նախադպրոցական հասակի երեխաները ծնողների ամուսնալուծության համար մեղադրում են իրեն:
Լավ կլինի, որ ծնողները առանց վեճերի, սկանդալների և փոխադարձ մեղադրանքների ուղղակի դրական գնահատեն իրավիճակը: Եթե համատեղ կյանքը չստացվեց բաժանվենք և մնանք ընկերներ: Նախադպրոցական տարիքի երեխաները կարիք ունեն մեկին, ում հետ նա կարող է քննարկել իր զգացմունքները’ տատ, պապ, յուրաքանչյուր մարդ, ում երեխան վստահում է, և ով օբյեկտիվորեն կնայի, թե իրականում ինչ է կատարվում և երեխային չի տրամադրի ծնողներից մեկի դեմ: Երեխան պետք է վստահ լինի, որ նա չի դադարի շփվել այն ծնողի հետ, որը պետք է հեռանա:
Երեխաները վախենում են, որ ծնողները ամուսնալուծության պատճառով կլքեն իրեն ու ինքը կմնա միայնակ: Նրանք կարող են վախ ապրել, որ էլ երբեք չեն տեսնի հորը, եթե մնան մոր մոտ կամ հակառակը: Երեխային թվում է, որ ինքը կարող է այնպես անել, որ ծնողները չբաժանվեն, վերականգնեն հարաբերությունները: Դեպրեսիայի պատճառով երեխայի մոտ հաճախ առաջանում է ստամոքսի խանգարում և գլխացավեր և եթե տեսնում եք, որ ձեր երեխայի վարքը փոխվել է առաջին հերթին հանգստացրեք նրան և վստահեցրեք, որ իրեն չեք լքելու: Ասեք, կրկնեք, որ նրան շատ եք սիրում: Շատ շփվեք և ժամանակ անցկացրեք երեխայի հետ, որպեսզի նա իրեն լքված և միայնակ չզգա: Գտեք ընդհանուր հետաքրքրություններ, որը կօգնի երեխային ավելի արագ հարմարվել նոր ընտանիքի անդամներին իրավիճակին:

Քրիստինե Մարտիրոսյան