Բացառիկ հոդված. «Ով աշխատի, նա չուտի»…

Վերջերս ես էլ առիթ ունեցա վայելել մեզ համար այդքան ցավալի և ողբալի տեսարանը, որին ականատես էին եղել մտերիմներիցս գրեթե բոլորը` օդանավակայանում տիրող արտագաղթի և հայրենալքության տհաճ տեսարանին, որն երկու զգացում առաջացրեց մոտս` տխրություն և վախ: Եթե ՀՀ-ում արտագաղթը շարունակվի, ժամանակը կշարունակի աշխատել ընդդեմ Հայաստանի, իսկ Հայաստանում արտագաղթը նույն տեմպերով շարունակվելու հավանականությունը հանգեցնում է պատճառահետևանքային մի պարզ իրականության` ծնելիության ցածր ցուցանիշի ավելացմանը: Նման իրավիճակի շարունակելիությունը աշխատում է ի հոգուտ մեր թշնամի-հարևան Ադրբեջանի: Միաժամանակ, լսելով մեր ղեկավարության ցինիկ, ամպագոռգոռ և վերացական խոստումները` մի պահ քեզ թվում է, որ դու ես չափից շատ վատատես և կյանքին նայում ես միայն սև և սպիտակը արտացոլող ակնոցների շրջանակից: Մի՞թե մեր կառավարությունը այնքան բազմազբաղ է սեփական ստամոքսի չափսերը լայնացնելու իր սուրբ գործով, որ մոռացության և անտարբերության է մատնում իր քթի տակ տեղի ունեցող այդքան լուրջ և ողբալի խնդիրների լուծմանը:

Մի՞թե իրենք իրենց հարց չեն տալիս, թե ինչո՞ւ են մարդիկ արտագաղթում, ու՞ր և ի՞նչն է խանգարում սեփական երկրում սեփական տեղը և ապագան գտնելուն: Մարդիկ հուսալքվում են , երբ օր ու գիշեր աշխատելով, պայքարելով, , ծնողների հանապազօրյա հացից խլելով, մի կերպ ընդունվում և ավարտում են պետական որևէ բուհ և վերջում սեփական երկրում«մեծահոգի» գործատուների կողմից ստանում են քարտուղարուհու կամ լավագույն դեպքումբեռնակիրի աշխատանքային առաջարկներ: Փաստորեն հարց է առաջանում` բեռ կրելու, ավել անելու համար մեր երկրում պետք է լինել առնվազն մագիստրոս, ասպիրանտ կամ մինիմում բակալա՞վր: Իսկ եթե բախտդ բերի և կարողանաս մասնագիտական որևէ աշխատանք գտնել, ապա աշխատավարձդ այնքան ցածր է, որ ինչպես ժողովուրդն է սիրում ասել նման է աղքատավարձի, որը չի բավականացնում ոչնչի: Այս ամենը դիտարկելուց հետո գալիս ես մի եզրակացման, որ ժամանակի հետ փոխվում են ոչ միայն մարդկանց մտածելակերպը, աշխարհայացքը , այլ նաև մի շարք թևավոր խոսքեր օրինակ` «Ով աշխատի նա կուտիի փոխարեն, ով աշխատի նա չի ուտի»… Քանի որ մեր երկրում չաշխատող, փողեր մսխողները ավելի անհոգ և երջանիկ են ապրում, քան այն մարդիկ, որոնք արդեն մոռացելենքնի, փափուկ և հարմարավետ անկողնու տեսքն ու կառուցվածքը…

Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ