Կրկին կամ անդրադարձ հաշմանդամ անձանց հիմնախնդիրներին…

 Բազմիցս եմ խոսել այս կամ այն խնդրի մասին, բայց, այնուամենայնիվ, կրկին խոսենք մեր մայրաքաղաքի մասին:
Սկսեմ պրիմիտիվ օրինակից՝ գետնանցումներից, որտեղ աստիճանների կողքին չկան բազրիքներ: Իսկ եթե հաշմանդամ անձի կողքին օգնող չլինի նա չի կարողանա աստիճաններով իջնել: Մեր երկրում շատ քիչ տեղեր կան, որտեղ կարելի է սայլակով հանգիստ անցնել: Վերջին 3 տարում մայրաքաղաք է ներկրվել 15 «Բոգդան Ա092» եւ 14 «Հունդաի» մակնիշի միկրոավտոբուսներ, որոնք կրկին հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց: Սա ենթադրում է, որ քաղաքապետարանին բացարձակ չի հուզում հաշմանդամություն ունեցող անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը:
Լավ, ասենք թե սահմանափակ կարողություններով մարդիկ`այդ թվում նաև ես, կապրենք անկանոն և ոչ լիարժեք կյանքով` հասարակական ոչ մի վայր չայցելելով:
Բայց օնկոլոգիական հիվանդությամբ տառապող երեխաներին անուղղակիորեն չես կարող թողնել կյանքի քմահաճույքին, ընդ որում, ինչպես նախկինում գրել էի հոկտեմբերի 1-ից պետպատվերի փոխարեն գործում է համավճարով բուժումը:
Խնդիրները շատ են, սակայն պետության կողմից հստակ քայլեր չեմ տեսնում, ցավում եմ, որ մեր երկիրը թղթի վրա ամրագրված օրենքներով է հպարտանում, այլ ոչ թե գործերով:
Այս ամենին միացնենք նաև արտագաղթը: Պատճառները հայտնի են Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու` աշխատանք չունենալը և աշխատանքով ապրել չկարողանալը: Իսկ շատ և անհեռանկար աղքատները կայուն բնակչություն չեն կարող լինել, էլ ուր մնաց, որ բնակչությունը բազմանա: Մարդիկ հեռանում են երկրից, քանի որ մի այլ երկրում կարողանում են գոյատևել կամ ավելի լավ ապրել` լուսավոր ու խոստումնալից ապագա կերտելով: Գնում են կամ ընտանիքներով` մշտապես, կամ մենակ, որ այստեղ ընտանիք պահեն: Այդ նույն ժամանակ կառավարությունը իր հերթական անիմաստ փաստաթուղթը ստեղծում և հերթական անգամ թոզ է փչում մեր աչքերին` խոստանալով բարեկեցիկ ապագա: Կարող եմ ասել, որ կառավարությունը պետք է այնպես անի, որ մարդիկ կամ առավել ևս հաշմանդամ անձինք ցանկանան մնալ և աշխատել իրենց երկրում: Եթե չեն ցանկանում, ապա դա նշանակում է, որ կառավարությունը, այնուամենայնիվ, իր մեծ ցանկության դեպքում անգամ չի անում այնպես, ինչպես որ հարկն է:

Սերյոժա ՕՀԱՆՋԱՆՅԱՆ

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s