Սայլակ, որը թույլ կտա հաշմանդամներին ինքնուրույն լողալ

g_imageՀույն գիտնականները նոր սարքավորում են ստեղծել, որի միջոցով հաշմանդամները կկարողանան լիարժեք հանգիստ անցկացնել ծովափին: Նորագույն սարքն արդեն գրավել է Խորվաթիայի, Ֆրանսիայի, Իսրայելի և Միացյալ Արաբական Էմիրությունների առևտրային ընկերությունների ուշադրությունը, հայտնում է Russia Today-ը:
Հույն տեխնոլոգները ստեղծել են Seatrac հարմարանքը, որը թույլ կտա հաշմանդամ անձանց ինքնուրույն լողալ ծովում: Seatrac-ն իրենից ներկայացնում է սայլակ, որն ամրացված է ջրի մեջ իջեցված երկաթուղային բազրիքներին, որոնց երկարությունը հասնում է 20 մետրի:
Ջրում լողալու համար հաշմանդամ անձանց միայն պետք է նստեցնել աթոռ-սայլակին, որն ինքնուրույն ընկղմվում է ջուրն ու այնուհետև հետ գալիս ափ: Սարքավորումն աշխատում է արևային մարտկոցներով, ինչը զգալիորեն հեշտացնում է վերջինիս կիրառությունը: