Ի՞նչ օգնություն կստանան պատգամավորներն ու կառավարության անդամները, եթե հաշմանդամ դառնան

Հայաստանի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, վերահսկիչ պալատի նախագահի եւ դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու դեպքում նրանց ընտանիքի անդամին կնշանակվի կենսաթոշակ` պաշտոնային դրույքաչափի 90%-ի չափով: Իսկ պաշտոնատար անձի հաշմանդամ ճանաչվելու դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափի 90 տոկոսի չափով:

ՀՀ կառավարությունը պատրաստվում է օգոստոսի 1-ին համապատասխան փոփոխություններ կատարել իր նախկին որոշումներից մեկում` այն «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, վերահսկիչ պալատի նախագահի եւ դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքին համապատասխանեցնելու նպատակով:

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s