Չլուծված է մնում հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտային միջոցների մատչելիության ապահովման խնդիրը. ՄԻՊ

Տրանսպորտի եւ կապի նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետեւյալ  թերացումներն ու դրական զարգացումները.

  • Ստացվել են մի շարք բողոքներ ճանապարհների՝ մասնավորապես գյուղական համայնքներն իրար կապող ճանապարհների անբարեկարգ վիճակի վերաբերյալ:
  •  Նախարարության կողմից առանձին դեպքերում պատշաճ հսկողություն չի իրականացվել փոխադրողների կողմից կանոնավոր ուղեւորափոխադրումները ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան սպասարկումն իրականացնելու նկատմամբ եւ բավարար միջոցներ չեն ձեռնարկվել 2012 թվականի ընթացքում երթուղիների չվացուցակների խախտման վերաբերյալ բողոքների արդյունավետ լուծման ուղղությամբ:
  • Շարունակում է չլուծված մնալ հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտային միջոցների մատչելիության ապահովման խնդիրը:

Արձանագրված դրական զարգացումները

  • Մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին արձագանքելու ուղղությամբ եւ կառուցողական  համագործակցություն է ձեւավորվել Պաշտպանի աշխատակազմի եւ նախարարության միջեւ:
  •  Լրացում է կատարվել Կառավաության որոշման մեջ որի արդյուքնում հաշմանդամ երեխային տեղափոխող` ծնողին, խնամակալին կամ վարորդին մեքենան արգելված վայրում կանգնեցնելու համար այդ անձինք չեն տուգանվելու։
  • Մեր կողմից բարձրացված «Զվարթնոց» օդանավակայանում լիցենզավորված մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումներ իրականացնելու սահմանափակումները գործնականում  վերացվել են:
  • Սահմանվել է ինքնաշեն տրանսպորտային միջոցների պետական հաշվառման եւ պետական գրանցման կարգը, որի արդյունքում հստակեցվել է գործընթացը:
  • Նախապես հաստատված ժամանակացույցին համապատասխան Նախարարությունը իրականացրել է ուսումնասիրություններ` փոխադրողների կողմից կանոնավոր ուղեւորափոխադրումները ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան սպասարկումն իրականացնելու նպատակով:
  • 2012 թվականի ընթացքում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից անցկացված միջմարզային եւ միջպետական կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղիների մրցույթներն անց են կացվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան` հավասար մրցակցային պայմաններում:
  • Հանվել է տրանսպորտային միջոցներին ներկայացվող տարիքային սահմանափակումը, որի արդյունքում 2012 թվականին ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզիա  է տրվել 1960 անհատ ձեռնարկատիրոջ:

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s