Guinness գարեջրի գովազդային հոլովակը կոտրել է գովազդային ոլորտի կարծրատիպերը ներկայացնելով ֆիզիկապես ուժեղ մարդկանց բարությունը, գրում է Business Insider-ը:
Գովազդում մի խումբ մարդիկ անվասայլակներով մասնակցում են բասկետբոլի խաղին, որի ավարտին 6 տղամարդկանցից 5-ը ոտքի են կանգնում՝ բացահայտելով, որ կարող են քայլել:
Աղբյուրը նշում է, որ նրանք հանուն իրենց ընկերոջ խաղին մասնակցել են անվասայլակներով՝ որպես հավասարը հավասարի հետ։
Աղբյուրը նաև նշում է, որ այս հոլովակով գարեջուր արտադրողները մատնանշում են, որ Guinness գարեջուր ըմպողները սիրում և գնահատում են իրենց ընկերներին այնքան շատ, ինչքան և իրենց սիրելի խմիչքն ու սպորտաձևը։
Հոլովակը YouTube-ում տեղադրվելուց հետո գրանցել ե 2 692 700 դիտում՝ երեքշաբթի օրվանից սկսած: