«Նոր Սերունդ» Մարդասիրական Հասարակական Կազմակերպությունը՝ յուրաքանչյուր խնդրին ցուցաբերելով կառուցողական մոտեցում` համագործակցում է ոչ առևտրային այլ կազմակերպությունների, այդ թվում՝ միջազգային և օտարերկրյա ոչ կառավարական ոչ առևտրային կազմակերպությունների, տեղի և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ` ծավալելով համակարգված գործունեություն` ընդհանուր շահեր ներկայացնելու և պաշտպանելու նպատակով: Կազմակերպության գործունեությունը նպատակաուղղված է մարդասիրությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը և քաղաքական, կրոնական, կամ արհեստակցական նպատակներ չի հետապնդում: Հիմնադրումից ի վեր կազմակերպությունը իրականացնում է բազմաթիվ սեմինար-վարժանքներ, հանդիպում-քննարկումներ, ֆորումներ, կինոդիտումներ, տարաբնույթ, ինչպես նաև մշակութային միջոցառումներ և ծրագրեր, ֆլեշ-մոբեր: Կազմակերպությունը տարբեր բարձր ատյաններում ներկայացնում է հասարակությանը հուզող խնդիրներ և տալիս դրանց լուծումներ: Բացի կազմակերպության բուն գործունեությունից, այն Հայաստանում զբաղվում է մի շարք ծրագրերի իրականացմամբ: Արդեն 10-ը տարի է, ինչ ՀԿ-ն կազմակերպում է «Տղաները դառնում են առաջնորդ» առաջնորդության զարգացման ամառային դպրոցը և «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը հասարակության խոցելի խմբերի շրջանում» ողջ հանրապետության տարածքով: Կազմակերպության հիմնական խնդիրներից է Հայստանում ոչ ֆորմալ կրթության զարգացման հարցը, որի շրջանակներում վերջինս կազմակերպում է տարբեր սեմինարներ և դասընթացներ (Առաջնրդություն, Կամավորություն, Սեռական առողջություն, Երիտասարդներն ընդդեմ ՁԻԱՀ-ի, Դասախոսներն ընդդեմ ՁԻԱՀ-ի , Ոստիկաններն ընդդեմ ՁԻԱՀ-ի) և այլն:
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ը հիմնադրվել է 1998թ.-ին: Կազմակերպության առաքելությունն է իրականացնել այնպիսի ծրագրեր և միջոցառումներ, որոնք ուղղված են հասարակության հիմնախնդիրների լուծմանը:
Կազմակերպության ռազմավարական ուղղություններն են`
- Շահերի պաշտպանություն և իրավապաշտպանություն:
- Գենդերային հավասարության և բազմազանության խթանում:
- Պայքար խարանի և խտրականության դեմ:
- Աջակցություն հասարակության առողջապահական, առողջության առաջնային պահպանության հիմնախնդիրների լուծմանը և առողջ ապրելակերպի ձևավորմանը:
- Աջակցություն բնության և շրջակա միջավայրի հիմնախնդիրների լուծմանը:
- Աջակցություն սոցիալապես անապահով ընտանիքներին:
- Աջակցություն մանկապատանեկան և երիտասարդության հիմնախնդիրների լուծմանը: