Հայաստանում ճիշտ չեն ընկալում, թե ինչ ասել է հաշմանդամություն

GE DIGITAL CAMERAՍեպտեմբերի 18-ին «Հայելի» ակումբում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որի նպատակն էր ներկայացնել և անդրադառնալ ի ծնե հաշմանդամ երեխաների խնամքի նրբություններին և մոր հոգեբանական բարդույթներին: Ներկայացվեց, թե ինչ է կատարվում մոր հետ այն պահին, երբ երեխան ճանաչվում է հաշմանդամ, նրա ուսերին է ընկնում անչափ մեծ թե’ ֆիզիկական, և թե’ հոգեբանական բեռ: Անդրադարձ եղավ նաև ներառական կրթությանը, դրա դրական հատկանիշներին և կարևորությանը:

Թեման վերլուծեցին «ԷԽՈ» ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը, «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, «ԷԽՈ» ՀԿ մամլո խոսնակ Միլենա Խաչատուրովան, սոց. աշխատող Թամարա Մանուկյանը և հաշմանդամ երեխայի ծնող Ռաիսա Ավետիսյանը:

Մենք շնորհակալ ենք բոլոր այն ԶԼՄ-ներից, ովքեր ցանկանում են որակապես փոխել հաշմանդամ մարդկանց կյանքը և տեսնել նրանց մեր հասարակության լիարժեք, լիիրավ անդամ:

Հ.Գ. Ասուլիսի մասին ԶԼՄ-ների ներկայացրած ինքնատիպ մեկնաբանություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով`