2013թ. սեպտեմբերից Հայաստանի Հանրապետությունում գործում են 117 ներառական կրթություն իրականացնող դպրnցներ:
Այս տարի ներառական կրթություն իրականացնող դպրոցներում կսովորեն շուրջ 3000 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ: Պետբյուջեով 1 աշակերտի 1 ուսումնական տարվա կրթության կազմակերպման համար համար տրամադրվում է մոտ 490.000 դրամ:
2011 թվականից Տավուշի մարզում իրականացվում է համընդհանուր ներառման փորձնական ծրագիր, և գործում է հանրակրթական դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսավորման փորձնական կարգ:
Յուրաքանչյուր տարի վերապատրաստվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի տվյալ տարվա հրամանով ներառական կրթություն իրականացնող ճանաչված հանրակրթական դպրոցների մանկավարժական կազմը: Այս տարի նախատեսվում է վերապատրաստումներ կազմակերպել հանրապետության 18 դպրոցներում:
Դպրոցների բաշխվածությունն ըստ մարզերի հետևյալն է`
1. Երևան – 55 դպրոց,
2. Տավուշի մարզ – 15 դպրոց,
3. Լոռու մարզ – 12 դպրոց,
4. Սյունիքի մարզ – 8 դպրոց,
5. Շիրակի մարզ – 10 դպրոց,
6. Գեղարքունիքի մարզ – 6 դպրոց,
7. Արարատի մարզ – 3 դպրոց,
8. Վայոց ձորի մարզ – 3 դպրոց,
9. Արագածոտնի մարզ – 1 դպրոց,
10. Արմավիրի մարզ – 3 դպրոց,
11. Կոտայքի մարզ – 1 դպրոց:
ՀՀ ԿԳՆ
Thank you for sharring this