Սոֆի դել Օլիվեյրա Բարատան մասնագիտացել է արհեստական պրոթոզների ստեղծման վրա, որոնք արվեստի գլուխգործոց են դառնում: Նրա պրոթեզները, սակայն, ամենօրյա օգտագործման համար նախատեսված չեն: Վիճելի է նաև այն հարցը, դարձնո՞ւմ են արդյոք այդ պրոթեզները հաշմանդամություն ունեցողներին ավելի ինքնավստահ: Սակայն դրանք հնարավորություն են տալիս հաշմանդամներին իրենց մեջ ինչ-որ նոր բան գտնել: Բարատան կարծում է, որ իր ստեղծած պրոթեզները կարող են օգնել հաշմանդամներին մի պահ մոռանալ այն մասին, որ իրենք ձեռք կամ ոտք չունեն:








