Մամլո հաղորդագրություն

Շատերն են բարձրաձայնում հաշմանդամների մասին, բայց քչերն են խոսում նրանց հետ…

Սիրով տեղեկացնում ենք «ԷԽՈ» աջակցման կենտրոնի կողմից «Հաշմանդամների միջազգային օրվան» նվիրված շոու-համերգի մասին, որը կայանալու է դեկտեմբերի 3-ին` ժամը 15:00-ին, Պուշկինի 3 հասցեում գտնվող «Վիտամին» ակումբում: Համերգին մասնակցելու են բազմաթիվ հայ աստղեր, տեղի է ունենալու հյուրասիրություն, հաշմանդամ երեխաներին և երիտասարդներին նվերների հանձնման արարողություն: Ակնկալում ենք Ձեր մասնակցությունը միջոցառման լուսաբանման գործում: Լրացուցիչ հարցերի և տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ +374 (055) 48-94-94 կամ գրեք մեզ` news@irazekum.org:

Սիրով` «ԷԽՈ» ՀԿ լրատու