Ամեն առավոտ արթնանալիս պետք է ինքներս մեզ հարց տանք`ինչ արեցի ես այսօր դիմացինիս համար: Չէ՞ որ մարդասիրական հատկանիշներն են արժանավույնս բնորոշում մարդուն` ավելի բարձր գնահատելով նրա մարդկային որակը:
Դեկտեմբերի 3-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես հաշմանդամների միջազգային օր: 1992թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 3-ը հռչակել է Հաշմանդամների միջազգային օր` նպատակ ունենալով պաշտպանել նրանց արժանապատվությունը, ապահովել նրանց լիակատար ինտեգրումը հասարակության մեջ:
«ԷԽՈ» աջակցման կենտրոնը ավանդաբար մեծ սիրով ու պատրաստվածությամբ է նշում այս օրը` այս անգամ «Վիտամին» ակումբում: Հետաքրքիր ժամանցը ապահովեցին բոլորիս կողմից սիրված երգիչ-երգչուհիներն իրենց գեղեցիկ կատարումներով, իսկ վերջում «ԷԽՈ» աջակցման կենտրոնի հովանավորության տակ գտնվող հաշմանդամ երեխաներից 71-ը ստացան հաճելի նվերներ: Օրը լի էր անակնկալներով, հյուրասիրությամբ, նվերներով: «ԷԽՈ» աջակցման կենտրոնի ողջ անձնակազմը իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր հովանավորներին ու գործընկերներին, ովքեր վստահում են մեզ: Իսկ վստահությունը մեզ համար ավելին է…