Անվասայլակը խոչընդոտ չէ. հաշմանդամ բրիտանուհին յուրօրինակ կերպով զբաղվում է ստորջրյա լողով

 Բրիտանացի Սյու Օսթինը, ով հիվանդության պատճառով 1996թ. ի վեր գամված է անվասայլակին, իր օրինակով ցույց է տալիս, որ կամքի ուժի ու մեծ ցանկության դեպքում հաշմանդամությունը երբեք չի կարող խոչընդոտ լինել երազանքներն իրականացնելու հարցում։

Ինչպես նշում է viralnova.com կայքը, բրիտանացի մասնագետները հատուկ Օսթինի համար ստեղծել են աշխարհում առաջին ստորջրյա ինքնագնաց անվասայլակը։ Օրիգինալ սարքը հնարավորություն է տվել բրիտանուհուն իջնել ծովի հատակն ու այնտեղ ուշագրավ ֆոտոշարք անել։

«Անվասայլակն ինձ թույլ տվեց լիակատար ազատություն ու երջանկություն զգալ։ Անշուշտ, այս նախագիծը կոգևորի շատ շատերին»,-ասել է Օսթինը։