Հաշմանդամություն ունեցող նկարչուհին բերանով անհավանական բնապատկերներ է ստեղծում

article-2550887-1B2B415300000578-977_634x474Վառ գույներով ու անհավանական մանրամասնություններով պատկերված բնապատկերներ, վայրի բնաշխարհի գեղեցիկ տեսարաններ. սրանք մի քանիսն են այն աշխատանքներից, որոնցով հիացնում է բրիտանուհի Լինն Բիթհեմը: Սակայն, ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, նրա կտավներն էլ ավելի արժեքավոր ու յուրօրինակ են դառնում, երբ իմանում ես, որ նկարում է բերանով:

Այս գլուխգործոցները հաշմանդամ բրիտանուհին պատկերում է` վրձինը բերանում պահած: 26-ամյա նկարչուհին այս եղանակով նկարում է 3 տարեկանից, քանի որ ի ծնե չի կարողանում շարժել ձեռքերն ու ոտքերը: Նրա մոտ բնածին հազվադեպ ախտանիշ է հայտնաբերվել, որը վնասում է նրա ողնաշարն ու հոդերը:

Չնայած իր առողջական խնդիրներին՝ նա դարձել է ճանաչված լուսանկարչուհի, ում` վայրի բնության ոլորտին պատկանող աշխատանքները վաճառվում են հարյուրավոր դոլարներով:

Այժմ նա մտադիր է մեկնել Հարավային Աֆրիկա և Բոտսվանա՝ պատկերելու աֆրիկյան վայրի բնաշխարհը: