Այսօր կանանց միջազգային օրն է…

logo«ԷԽՈ» աջակցման կենտրոնի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է կանանց միջազգային օրվա կապակցությամբ՝ մաղթելով քաջ առողջություն, անսահման սեր և կանաչ ճանապարհ՝ լեցուն գարնանային անուշահոտ ծաղիկներով: Թող որ այս և բոլոր գարունները բերեն խինդ ու ծիծաղ՝ լի սիրով ու երջանկությամբ: Մարտի 8-ը՝ կանանց միջազգային օրը (International Women’s Day) նշվում է Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից, և այսօրը` Մարտի 8-ին, բոլոր մայրցամաքների կանայք` ազգային, էթնիկական, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական տարբերություններով, հնարավորություն ունեն միասին հավաքվելու և հիշելու ավանդույթի մասին, որը մարմնավորում է, համենայն դեպս, ինը տասնամյակների պայքար` հավասարության, արդարության, խաղաղության և իրազեկվածության բարձրացման համար։

Կարևոր է իրազեկվածության բարձրացումը՝ հավասարը հավասարի համար: Այժմ, երբ անհատը, որպես հասարակության լիարժեք անդամ, մերժում է իր նմանին` ֆիզիկական կամ մտավոր խնդիրներ ունեցողին, հասկանում ես` աշխարհը շրջվել է: Հայաստանում ապրում է հաշմանդամություն ունեցող 198 619 մարդ, որից 94 902-ը կանայք և աղջիկներ։ Նրանք կրկնակի խոցելի են նախ իրենց սեռի, ապա նաև հաշմանդամության պատճառով: Մեր հասարակությունում առկա են հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների շատ չլուծված խնդիրներ, էլ չասած, թե դրանք գրեթե ամենաանտեսվածն են մեր հասարակության մեջ:

Այնուամենայնիվ, հայ իրականության մեջ դեռևս շարունակվում է մնալ այն թյուր կարծիքը, որ հաշմանդամություն ունեցող կանայք ու աղջիկներն ի վիճակի չեն լիարժեք կյանք ունենալ, որը չի համապատասխանում իրականությանը: