Երեկ ամբողջ օրը մտածում էի Արաբկիր վարչական շրջանի ֆեյսբուկյան էջում հրապարակված մասնավոր սեկտորի կողմից կառուցված թեքահարթակների լուսանկարների մասին: Ամենածիծաղելին հետևյալ միտքն էր՝ Արաբկիրում օր օրի ավելանում է թեքահարթակների քանակը: Այս հարցում ակտիվ է տնտեսվարող սուբյեկտների՝ սեփականատերերի դերը: Լուսանկարներում պարզ երևում է, որ գրեթե բոլոր թեքահարթակները անհարմար են և չեն համապատասխանում ստանդարտներին, որը իդեպ ՀՀ կառավարությունը ընդունել է:
Այստեղ սխալը ոչ այնքան մասնավոր սեկտորինն է, որքան պատգամ մարմիններինը: Ըստ կանոնի՝ շինաշխատանքները սկսելուց առաջ պետք է հանձնաժողովի կողմից տրամադրվի տեղեկատվություն ստանդարտների և չափորոշիչների վերաբերյալ, ինչը ակնհայտորեն չի արվում: Ինչպես միշտ հանձնաժողովը էշի ականջում քնած է:
Ընդ որում՝ չափորոշիչներով նախատեսված է ապահովել թեքահարթակի 8-ից 10 տոկոս թեքությունը, որպեսզի հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող քաղաքացիներն առանց կողմնակի միջամտության կարողանան անցնել այն:
Համենայն դեպս, լավ է, որ կյանքի հանդեպ վերաբերմունքդ վերանայելու համար դեռևս շատ ուշ չէ:
Սերյոժա ՕՀԱՆՋԱՆՅԱՆ