Սիրով Ձեր դատին ենք ներկայացնում մեր բլոգի նոր խորհրդանիշը

logo«ԷԽՈ» աջակցման կենտրոնը և Իրազեկման բլոգի խմբագրությունը երկար քննարկումներից հետո որոշեց 14.04.2014 թ.-ին Իրազեկման բլոգի խորհրդանիշը փոխել նորով:
Սիրով Ձեր դատին ենք ներկայացնում նոր խորհրդանիշը, որը իրենից ներկայացնում է վահան, մեջը՝ կշեռք, որի նժարներից մեկի վրա պատկերված է հաշմանդամություն ունեցող մարդ, իսկ մյուսին՝ «Ադեկվատ մարդ»: Տեսնում ենք, որ կշեռքի նժարները հավասար են, հետևաբար բոլոր մարդիկ հավասար են ՝անկախ իրենց կարողություններով, հաշմանդամությամբ, նաև սեռական, կրոնական, ռասսայական պատկանելիությամբ: Հուսով ենք, որ կարողացել ենք հավասարը հավասարի գաղափարը զետեղել մեկ պատկերում:
Սիրով կսպասենք Ձեր կարծիքներին և արձագանքներին, քանզի մենք կարևորում ենք յուրաքանչյուրի տեսակետն ու մեկնաբանությունը: