Ինչպես և ում դիմել հաշմանդամության կարգ ստանալու համար

invalidՀիվանդությունը բուժելուց հետո, երբ օրգանիզմի կենսագործունեությունը վերականգնվում է մասնակի, մարդիկ կարող են դիմել և հաշմանդամության խումբ ստանալ: Հաշմանդամության խումբ ստանալու համար անհրաժեշտ է դիմել տարածքային բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին: Հանձնաժողովն, ուսումնասիրելով հիվանդության հետևանքով օրգանիզմին հասցված վնասի չափը, տալիս է հաշմանդամության առաջին, երկրորդ կամ երրորդ կարգ ստանալու իրավունք: Ամբուլատոր բուժում ստանալուց հետո հաշմանդամության առաջին, երկրորդ կամ երրորդ կարգ ստանալու համար առաջին հերթին անհրաժեշտ է դիմել տարածքային պոլիկլինիկա և ստանալ բժշկասոցիալական փորձաքննության ուղեգիր: «Ուղեգրում պետք է նշած լինի հիվանդության ախտորոշման, բուժման արդյունքների և օրգան-համակարգի ֆունկցիայի խանգարման աստիճանի մասին մանրամասն տեղեկություն: Պոլիկլինիկայից ստացված ուղեգրի հիման վրա քաղաքացին պետք է դիմի փաստացի բնակության վայրը սպասարկող հանձնաժողովին»,- պարզաբանում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետի տեղակալ Անուշ Սիմոնյանը: ՀՀ-ում գործում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող 25 հանձնաժողով: Հանձնաժողովներն, ուսումնասիրելով ուղեգիրն ու բժշկական փաստաթղթերը, հարուցում են վարչական վարույթ և նշանակում փորձաքննություն: «Փորձաքննության ժամանակ հանձնաժողովի անդամներն իրականացնում են անձի զննումը, ձևակերպում փորձաքննական ախտորոշումը և գնահատում նրա կենսագործունեության սահմանափակումների աստիճանը: Արդյունքները քննարկելուց հետո հանձնաժողովն ընդունում է փորձաքննական որոշում և, անձի անաշխատունակության չափի աստիճանից կախված որոշվում է հաշմանդամության խումբը»,- ասում է բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետի տեղակալ Անուշ Սիմոնյանը:

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s