Անվճար երթևեկելու իրավունք ունեցող հաշմանդամ երիտասարդը տրոլեյբուսով երթևեկելիս պարբերաբար հանդիպում էր խոչընդոտների: Տրոլեյբուսի վարորդներից մեկը, տեսնելով երիտասարդին, չէր կանգառում մեքենան, իսկ երբ երբեմն նրան հաջողվում էր բարձրանալ տրոլեյբուս, վարորդն ակնհայտորեն արտահայտում էր իր դժգոհությունը: Խնդրի լուծման նպատակով Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն անմիջապես կապ են հաստատել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության հետ: Արդյունքում «Էլեկտրոտրանսպորտ» ՓԲԸ-ն արագ կերպով լուծել է առաջացած խնդիրը, և հաշմանդամություն ունեցող երիտասարդն այսուհետ առանց խոչընդոտների կարողանում է երթևեկել իրեն անհրաժեշտ տրոլեյբուսով:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Reblogged this on Armen Abisoghomyan.