Հաշմանդամություն ունեցող անձինք ազատվում են ավտոկայանատեղի համար վճարվող տեղական տուրքից

Սույն թվականի հունիսի 24-ին միաձայն կողմ քվեարկությամբ հավանության է արժանացել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից առաջարկված նախագիծը, համաձայն որի՝ վճարովի ավտոկայանատեղերում առանց տեղական տուրքի գանձման (անվճար) կայանելու ժամանակահատվածը գործող 5 րոպեից կդառնա 15 րոպե:

Բացի այդ, նույն որոշմամբ հաշմանդամություն ունեցող անձինք կամ նրանց տեղափոխող տրանսպորտային միջոցների սեփականատերերը ազատվում են ավտոկայանատեղերի տեղական տուրքի վճարումից: Ըստ այդմ՝ վերոնշյալ անձինք, ովքեր համապատասխան դիմում եւ կարգավիճակը հաստատող փաստաթղթերը կներկայացնեն Երեւանի քաղաքապետարան, կազատվեն տուրքի վճարումից:


Նույն որոշմամբ բոլոր ավտոկայանատեղերում հաշմանդամություն ունեցող անձանց ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար կնախատեսվեն հատուկ նշագրումներով առանձին հատվածներ` տվյալ տեղերում արգելելով այլ մեքենաների կանգառն ու կայանումը:

Տեսնում ենք, որ հատուկ չափսերը և նորմերը չեն սահմանվել, այսպիսով դրանք այդքան էլ հարմարավետ չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար: Հավելենք, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար ավտոկայանատեղերը պետք է լինեն ոչ միայն հասարակական վայրերում, այլև բնակելի թաղամասերի և շենքերի մոտ: Ընդ որում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ավտոկայանատեղի լայնությունը պետք է լինի առնվազն 3.5 մ.: Բացի այդ սայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց համար պետք է լինի 1 մետրից ավելի լայն, որպեսզի հնարավոր լինի դուռը ամբողջովին բացել, հանել սայլակը, նստել վրան ու անցնել մեքենաների կողքով: Ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական վայրերում ավտոկայանատեղերի համար պետք է հատկացնել առնվազն 10%, իսկ հիվանդանոցներում, հոսպիտալներում և վերականգնողական հաստատություններում պետք է լինի առնվազն 20% տեղ:

Վերջում ավելացնենք, որ այս ամենը հանդիսանում է ոչ թե բարեգործություն կամ բարի կամքի դրսևորում, այլև սա զուտ պարտականություն է, ինչը պետք է դեռևս ավելի շուտ իրականացվեր՝ հարգելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն ու շահերը:

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s