Վախ ՄԻԱՎ-ի հանդեպ

 Մեր օրերում դժվար թե գտնվի մեկը, ով չունենա այն զգացողությունը, որ կոչվում է վախ: Ինչ է վախը, եթե ոչ թերահավատության և իրազեկվածության պակասի նշան: Այնուամենայնիվ, ՄԻԱՎ վարակի առաջին դեպքը ՀՀ-ում արձանագրվել է 1988թ.-ին, և առ այսօր ՀՀ-ում 1586 ՄԻԱՎ վարակակիր կա: Ըստ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի արձանագրած տվյալների` 2013 թվականի նոյեմբերի 29-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ-ով ապրող մարդու 1586 դեպք, իսկ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500 մարդ:

Հասարակության շրջանում, մի շարք պատճառներից ելնելով, վախ կա հետազոտություն անցնելու նկատմամբ, քանզի կարծում են, որ կարող է շրջապատում լինի վերաբերմունքի փոփոխություն իրենց նկատմամբ: Հասարակությունը նաև տեղեկացված չէ գոյություն ունեցող բուժումների և այլ մեթոդների մասին, հետևաբար ձևավորվել է թյուր կարծիք, որ ախտորոշումն արդեն իրենց կյանքի վերջն է:

«Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը նշում է. «Տեղեկատվության պակասը բերում է վախի և անհանդուրժողականության, որն էլ մարդկանց հեռու է պահում ապրելու ՄԻԱՎ-ով վարակված մարդու հետ: Այս հիմնախնդիրը շատ արդիական է այսօր ՀՀ-ում»: Անդրադառնալով «Իրազեկում» բլոգի այն հարցին, թե կազմակերպությունն ինչպիսի ծրագրեր ունի ՄԻԱՎ-ի կանխարգելման վերաբերյալ, Գաբրիելյանը պատասխանեց. ««Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ն 2004թ.-ից իրականացնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրեր Հայաստանում: Ինչպես նաև 2012թ.-ից իրականացնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի անանուն և անվճար նախաթեստային և հետթեստային խորհրդատվության ծառայություններ Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերում»:

«ԷԽՈ» ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը վերջում հավելեց.  «Մարդկանց գիտակցությանը դեռ պետք է հասցնել, որ բոլոր մարդիկ, այդ թվում ՄԻԱՎ-ով ապրող անձինք մեր հասարակության լիիրավ անդամներն են և որևէ կերպ վտանգավոր չեն որևէ մեկի համար, իսկ ինչը վերաբերվում է վախին, ապա վախը արդարացված կլիներ 80-ականներին՝ ՄԻԱՎ համաճարակի սկզբում, երբ այդ մարդիկ համարվում էին համաճարակի հիմնական խթանողները և հալածվում էին: Այսօր խոսում են ոչ թե ռիսկի խմբերի, այլ ռիսկային վարքագծի մասին: Հետևաբար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը այժմ կարելի է համարել խրոնիկ հիվանդություն, ինչպես օրինակ շաքարային դիաբետը»:

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s